Դոմինիկանայում 15 մարդ է զոհվել՝ կղզին խոցած դարի հզորագույն փոթորկի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոմինիկյան Հանրապետությունում մոլեգնող «Մարիա» փոթորկի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 20-ը անհետ կորած են համարվում:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով Կարիբյան կղզու վարչապետի հայտարարությունը, հրաշք է, որ զոհերի թիվը հարյուրավորի չի հասնում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ահագնացող փոթորկի պատճառով երկրի 22 նահանգում վտանգի առավելագույն կարմիր աստիճան էր սահմանվել:
Փոթորիկը Դոմինիկանա հասնելուց առաջ ավերածություններ է գործել հարևան Պուերտո Ռիկո և Անտիգուա կղզիներում:
Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ տներ են ավերվել, դպրոցներ են քանդվել և հեռուստահաղորդակցությունն է խափանվել: Կղզու գլխավոր հիվանդանոցը մնացել է առանց էլեկտրականության:
Կղզու ղեկավար Ռիկարդո Ռոսելլոն փոթորիկը բնութագրել է որպես «ամենակործանարարը վերջին հարյուրամյակում»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



