Սյունիքում ականազերծվել է 33 հազար քառ.մ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Սրաշեն համայնքում կայացել է նախկինում ականապատ, իսկ այժմ`33.000 քառ.մ. անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, The HALO Trust կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրել են կարճ բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացրել մաքրված տարածքների ականազերծման և ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված և վնասազերծված ականների ու չպայթած զինամթերքների մասին:
Այնուհետեւ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի որակի վերահսկողության տեսուչները Սրաշենի համայնքապետի և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ ստուգել են ականազերծված և հանձնման ենթակա տարածքների գագաթակետերի GPS կոորդինատների համապատասխանությունը կազմված քարտեզներին, պատահական ընտրությամբ իրականացրել հողանմուշների կրկնակի ստուգազննում: Արդյունքում `Սրաշեն համայնքի 33.000 քառ. մ. ընդհանուր տարածքով «Սրաշեն-5» և «Սրաշեն-6» նախկին ականադաշտերն համարվել են ականազերծված, տարածքները մաքրված են չպայթած զինամթերքից և այսուհետ կարող են անվտանգ օգտագործվել ի բարրօրություն համայնքի:



