Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դու պիտի ապրես». Հասմիկ Կարապետյանը երկարատև դադարից հետո նոր տեսահոլովակ կներկայացնի

ՎԻԴԵՈ

Համացանցում է հայտնվել Հասմիկ Կարապետյանի նոր տեսահոլովակի անոնսը:  Երգչուհին երկար դադարից հետո որոշել է կրկին ուրախացնել երկրպագուներին ու ներկայանալ նոր  ստեղծագործությամբ: Երգի նախապատմության, տեսահոլովակի նկարահանման  ու ստեղծագործական դադարի պատճառների մասին BlogNews.am-ը զրուցել է երգչուհու հետ:

«Դու պիտի ապրես» երգը ծնվել է մոտ 2 տարի առաջ: Հասմիկի խոսքով՝ այն ի սկզբանե պետք է զուգերգ լիներ Լոնգ-Լոնգ անունով մի չինացի աղջկա հետ, ով այդ ընթացքում սովորում էր Երևանի պետական կոնսերվատորիայում, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին. «Երաժշտությունը նրան շատ էր դուր եկել, մենք ծանոթացանք ու որոշեցինք համագործակցել, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չստացվեց: Աղջիկը մեկնեց Չինաստան ու երկար ժամանակ չկարողացավ վերադառնալ: Կարծում եմ՝ ոչինչ հենց այնպես չի լինում, ուրեմն՝ դա չէր երգի ճակատագիրը»:

Հասմիկը հենց սկզբից որոշել է՝ երգը սիրո մասին չպետք է լինի: Երգչուհու կարծիքով՝ մեղեդին այնպիսին է, որն թելադրում է շատ ավելի գլոբալ ուղերձ պարունակող մի բան. «Տառապանքներ, խոչընդոտներ, վայրէջքներ, վախեր… Պետք է ապրել՝ անկախ ամեն ինչից: Երգը չարի ու բարու անընդհատ պայքարի մասին է: Կարծում եմ՝ եթե կյանքում հավատում ես ինչ-որ լուսավոր կետի, եթե դրականն ապրում է քո մեջ, ուրեմն՝ դու կարող ես  հաղթահարել փորձությունները»:

Երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորմամբ զբաղվել է Դեր Հովան: Երաժիշտներն առաջին անգամ համագործակցել են Time Studio-ի ու երիտասարդ ռեժիսոր Բորիս Կիրակոսյանի հետ:

«Տեսահոլովակի պատրաստման ամբողջ ընթացքը տևել է մոտ 3 ամիս, բուն նկարահանումները՝ 2 օր, որովետև ես մայր եմ ու առաջվա նման չեմ կարողանում հարմարվել նկարահանող խմբի գրաֆիկին: Ինձ համար շատ ավելի դժվար է, քան շոու բիզնեսի շատ այլ ներկայացուցիչների, քանի որ ես չունեմ դայակ, ով կխնամի աղջկաս: Չնայած ընտանիքս միշտ կողքիս է ու ամեն կերպ աջակցում է ինձ, բայց որոշել եմ անձամբ զբաղվել Տաթևի խնամքով ու դաստիարակությամբ գոնե մինչև մեկ տարեկան դառնալը: Այս անգամ տղաները փորձեցին հարմարվել ինձ, ինչի համար շնորհակալ եմ: Տեսահոլովակում հիմնական գործող անձինք երեքն են՝  ես, Դեր Հովան ու Մարիամը, ով հանդես է գալիս բալետի պարուհու դերում: Շատ հետաքրքիր աշխատանք է ստացվել, բայց փակագծերը բացել չեմ ուզում»:

Երգչուհու այսքան երկար լռությունը պայմանավորված է եղել մի շարք հիասթափություններով: Հասմիկին այնքան էլ չի ոգևորում վերջին շրջանում հայկական շոու բիզնեսի մթնոլորտը. «Ինձ համար ամեն ինչ անդեմ, անգույն ու միապաղաղ է դարձել: Չեմ ուզում վիրավորել ինչ-որ մեկին, քանի որ ժամանակի ընթացքում նոր մարդիկ են հայտնվում՝  նոր ասելիքով ու նոր գույներով, ու փորձում են իրենք էլ իրենց ճանապարհը հարթել: Սակայն այսօր ինձ համար կա մի ճշմարտություն. չկան ձեռագրեր, առանձնահատուկ ոճեր, ինձ՝ որպես երաժշտի, պակասում է դա: Մեր երգարվեստում կուզենայի գույներ տեսնել»,- եզրափակեց Հասմիկը:

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան