Բարսելոնի ֆուտբոլային ակումբը դատապարտել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին խոչընդոտելու փորձերը
ՍՊՈՐՏԲարսելոնի ֆուտբոլային ակումբը դատապարտել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեին խոչընդոտելու փորձերը, հայտնում է AP-ն։
Աշխարհահռչակ ֆուտբոլայի ակումբը հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իսպանիայի իշխանությունները ակտիվացրել են գործողությունները ՝ հոկտեմբերի 1-ին ծրագրված անկախացման մասին հանրաքվեն տապալելու ուղղությամբ։
Կատալոնիայի իշխանությունները խոստացել են անցկացնել հանրաքվեն՝ չնայած 12 կատալոնցի պաշտոնյաների ու պետծառայողների կալանավորումներին։
«Բարսելոնայի» հայտարարության մեջ ասվում է, որ ակումբը դատապարտում է ցանկացած գործողություններ, որոնք կարող են խոչընդոտել իրավունքների ազատ իրականացմանը։ Այն նաեւ աջակցություն է հայտնում կատալոնցիների մեծամասնության կամքին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



