Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքները ամփոփվել են սեպտեմբերի 20-ին, մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովի լիագումար նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հոգածության ներքո են անցել համաժողովի կազմակերպչական աշխատանքները:

Սփյուռքի նախարարը շեշտեց, որ համաժողովին հնչած բոլոր առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները կուսումնասիրվեն և արծարծված խնդիրները լուծումներ կստանան: «Համաժողովի բոլոր զեկուցումները կամբողջացվեն, որից հետո կկազմվի և լույս կտեսնի համաժողովի զեկուցումների ժողովածուն», - նշեց նա:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Հայապահպանության  հիմնախնդիրներ» ուղղությանքննարկումների  արդյունքները:

Անդրադառնալով Սփյուռքի ուծացման խնդիրներին՝ նախարարը նշեց. «Մեր շատ հայրենակիցներ հեռանում են համայնքային կյանքից, ինչի արդյունքում արագանում է ուծացման գործընթացը։ Մյուս կողմից հային բնորոշ է օտար իրավիճակներում արագ ինտեգրվելու հատկությունը, ինչի արդյունքում օտար երկրներում մենք ունենք բազմաթիվ հաջողակ հայեր և հպարտանում ենք նրանց ձեռքբերումներով: Անցնող օրերին բոլորի խոսք ու զրույցում հայ ինքնության պահպանության հարցերն էին: Համաշխարհայնացման ներկա պայմաններում Սփյուռքումընթացող ուծացման գործըն­թացներն ընդունել են աննախադեպ ծավալներ: Հայկական ինքնութ­յու­նը դարձել է խոցելիփակվում են հայկական դպրոցները, նվազում է մայրենի լեզվով խոսողների թիվը, ավելանում են խառնամուսնությունները, ինչի հետևանքով վնաս­վում են հայ ինքնության արմատները, ջլատվում է հայկական համայնք­նե­րի ներուժը»:

Նախարարը շեշտեց, որ Հայոց պետությունը իրականացնում է մասնագետների պատրաստմանը և վե­րա­պատրաստմանը, դասագրքերի Հայաստանում տպագրելուն և Սփյուռքի համայնքներ առաքելուն, արա­գացված դասընթացներ կազմակերպելուն, մեկօրյա դպրոցների ստեղծմանն աջակ­ցելուն ուղղված ծրագրեր:

Խոսելով հայապահպանությանը ու Սփյուռքի ներուժի հայտնաբերմանն ուղղված Սփյուռքի նախարարության մյուս ծրագրերիմասին՝ նախարարը նշեց, որ դրանցում Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը վկայում է, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: «Ասածիս փայլուն վկայությունն են Հայրենիք-Սփյուռք, ինչպես նաև մասնագիտական համահայկական համաժողովները, որտեղ քննարկվում, վեր են հանվում և իրենց լուծումներն են գտնում հայությանը հուզող ամենատարբեր խնդիրները», - հավելեց նա:

Անդրադառնալով Սփյուռքում մայրենիի նահանջի հարցին՝ նախարարն ընդգծեց. «Լեզուն ազգային ինքնությանպահպանման հիմքն է, իսկ լեզվի մոռացությունն ազգային ինքնության կորստի ուղիղ ճանապարհ է: Լեզուն ուծացումը կանխող հիմնական միջոցներից է, աշխարհի ցանկացած ծայրում հայ հանրությանը միավորող, համախմբող գլխավոր գործոնը, քանի որ աշխարհում հայերենի կրողը, պահպանողը, զարգացնողը միայն հայ ազգն է, հայոց պետությունը. ուրիշ ու՞մից պահանջենք: Հետևաբար, այսօր պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ մայրենին պահպանելու, հարստացնելու և սերունդներին անաղարտ փոխանցելու համար»:

Սփյուռքի նախարարը նշեց, որ համաժողովի մասնակիցներն առանձնակի անհանգստությամբ անդրադարձան արևմտահայերենի պահպանության խնդրին«Արևմտահայերենի՝ միասնական քերականությամբ ուսուցման բացակայությունն ազգային վարժարաններում, դրանցում աշակերտների թվի հետզհետե պակասելը, արևմտահայերենի նկատմամբ անբավարար հոգածությունը վտանգում են դրա հետագա գոյությունը և կրթական, հաղորդակցական գործառույթները: Անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր մայրենի լեզվի պահպանման, լեզվամտածողության զարգացման, ազգային կրթական հաստատությունների ընդլայնման ուղղությամբ», - շեշտեց նախարարը:

Սփյուռքի նախարարը նկատեց, որ մեծ թվով հայկական վարժարաններում ուսուցման մեթոդները արդիական չեն, ավանդական են և ուսուցչակենտրոն: Բացակայում է բարձր տեխնոլոգիաների կիրառումը, կրթական ծրագրերը գրեթե չեն բարեփոխվել, դպրոցական դասագրքերը չեն համապատասխանում պահանջներին: Ուստի հայ դպրոցը հավաքական ջանքերով պետք է ապրի Սփյուռքում՝ դառնալով ուսուցման ժամանակակից մեթոդների և ձևերի կրող: «Օրակարգային է հայոց լեզվի ուսուցիչների սերնդափոխության հարցըերիտասարդ ուսուցիչների խիստ պակասը. հայկական դպրոցների ուսուցիչների մեծ մասն արդեն աշխատում է 30-40 տարի, իսկ նրանց փոխարինողների պատրաստման հատուկ ծրագիր չկա: Հայաստանի բուհերում պետպատվերի շրջանակներում նախատեսված քանակով նպատակային ուսուցման համար համայնքներից երիտասարդներ չեն ուղարկվում, և համայնքային կազմակերպություններն այն չեն համարում իրենց կարևոր գործը», - ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Խոսելով մշակութային խնդիրների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ մշակույթը հոգևոր ամենամեծ ուժն է աշխարհասփյուռ հայությանը հայ պահելու համար: «Պատահական չէ, որ եկեղեցուց, դպրոցից հետո հայ համայնքներում ստեղծվում են երգի, պարի խմբեր, մշակութային կենտրոններ, որոնք կարևոր հայապահպան դերակատարություն ունեն: Համայնքների աշխատանքների յուրօրինակ ստուգատես է Երևանում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող «Իմ Հայաստան» մշակութային փառատոնը, որի նպատակն է Հայաստան-Սփյուռք-Արցախմշակութային գործակցության խթանումը և զարգացումըազգային ինքնության պահպանումըզբոսաշրջությանխթանումը, Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցությունըՀայաստան-Սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը», - հավելեց նա:

Նախարարը նշեց, որ համաշխարհայնացման, ազատականացման, տարբեր մշակույթների ու քաղա­քա­կրթությունների փոխներթափանցման պայմաններում հայ ինքնության կերտումը, ազգային ինքնագի­տակ­ցության ապահովումն ու խո­րա­ցումը ենթադրում են ջանքերի ամենօրյա լարում: «Այդ ջանքերի կիզակետում հայ երիտասարդությունն է՝ ազգային ինքնության շարունակականության ապահովման հիմնական երաշխավորը: Ուստի  պետական գրեթե բոլոր ծրագրերը նպատակաուղղված են հայ երիտասարդությանը Հայրենիքի հետ կապելուն, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների նկատմամբ սեր և պատասխանատվություն սերմանելուն, մայրենի լեզվի իմացությանը», - ընդգծեց նա:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրների մասին՝ նշելով. «Ներկայումս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով կազմալուծման եզրին են հայկական երբեմնի ստվար համայնքները, բազմահազար մեր հայրենակիցներ դարձել են փախստական, որը բոլորիս մտահոգության առարկան է: 22 հազար հայ Սիրիայից տեղափոխվեց Հայաստան, և հայոց պետությունը ստեղծեց հնարավոր բոլոր պայմանները նրանց կրթության, աշխատանքի, սոցիալական խնդիրների լուծման համար: Սիրիական ճգնաժամի առաջին օրերից Սփյուռքում սիրիահայերին օգնելու նպատակով սկսվել են տարբեր շարժումներ»: Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի ավանդական կուսակցություններին, ՀԲԸՄ-ին, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությանը, Հայ եկեղեցուն և տասնյակ կառույցներին, կազմակերպություններին, անհատ բարերարներին, որոնք հայոց պետության հետ համագործակցաբար օգնեցին և մինչ օրս աջակցում են Սիրիական ճգնաժամի արդյունքում կարիքի մեջ հայտնված սիրիահայերին:  

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեր երկրին և հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները հայ ժողովուրդը կարող է դիմագրավել միայն հայոց կառավարության և սփյուռքյան կազմակերպությունների, հատկապես Հայ եկեղեցու և համահայկական կառույցների սերտ համագործակցությամբ և համատեղ ջանքերով:

«Մեր ազգային ամենագլխավոր նպատակը, երազանքը պետք է դառնա «Հզոր Հայաստան» կառուցելը, և հայկական բոլոր հատվածները պարտավոր են մշակել դրան հասնելու ծրագրեր` յուրաքանչյուր հայի ներգրավելով այդ շարժման մեջ: Հայոց պետության և հայ ժողովրդի կենսագործունեության գաղափարական հենքը պետք է դառնա «Հզոր Հայաստանի» կառուցման գաղափարը», - իր խոսքը եզրափակեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հայրենիք-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարության տեքստն ընթերցելու համար բեմ հրավիրելով ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանին  (Հայաստան)»:

 

8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են այսօր ավարտվել լավ նորություններով. Ֆիդան Ընդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է Գավին պահեց իր խոստումը՝ իսպանացին մազերը վարդագույն ներկեց