Ստամբուլում քարեր են նետել հայերի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքված մի խումբ ազգայնականներ եկեղեցուց դուրս եկող հայերի ուղղությամբ քարեր են նետել: Թուրքական Artı Gerçek կայքի թղթակից Երվանդ Օզուզունը, որն անձամբ ներկա է եղել միջադեպին, վկայել է, որ եկեղեցուն հարակից տարածքում հավաքված մի խումբ ազգայնականներ «մահ ձեզ» գոռալով են հարձակվել հայերի վրա և քարեր շպրտել իրենց ուղղությամբ: Օզուզունն այս միջադեպը ոչ այլ ինչ, քան ատելության և ռասիզմի բացահայտ դրսևորում է որակել` իրավապահ մարմիններին կոչ անելով ապահովել երկրի քաղաքացիների անվտանգությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



