Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավրովը Թիլերսոնի հանդիպումը ՌԴ շահերի՞ն է ծառայեցրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am.ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Նյու Յորքում կայացած հանդիպումը լայն արձագանք է գտել միջազգային մեդիայում: Ավելին, որքան էլ տարօրինակ հնչի, հանդիպմանը բավական պոզիտիվ երանգ է տրվել, այն էլ այնպիսի խնդիրների համատեքստում` ինչպիսին Ուկրաինան և Սիրիան են:

Չնայած վերջին շրջանում Մոսկվայում հաստատված հոռետեսական մթնոլորտին՝ այս հանդիպումը հուսավառել է նաև ռուսներին: Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևն, օրինակ, երեկ հայտարարել է, որ Լավրով–Թիլերսոն հանդիպումը հույս է ներշնչում առ այն, որ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում ՌԴ–ԱՄՆ երկխոսությունը կընթանա ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ կառուցողական մթնոլորտում: ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վալերի Նեբենզյան էլ ի՛ր հերթին է դրական գնահատել այն հանգամանքը, որ միջազգային օրակարգ թելադրող երկու երկրները մինչև գագաթնաժողովն են նման մասշտաբի հանդիպում նախաձեռնել՝ կոնկրետ ուկրաինական խնդրի դեպքում շեշտադրելով Մինսկի խմբի համաձայնությունների, այսինքն՝ խնդրի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը:

Ի միջի այլոց, առաջին հայացքից կթվա, որ մեջտեղում մշտապես հնչած մտքերի սովորական փոխանակում է: Միևնույն ժամանակ ուշադիր աչքը կնկատի, որ կոնկրետ Մոսկվայում թեթև շունչ քաշելու այնպիսի ակնհայտ տրամադրություն է իշխում, որ տպավորություն է՝ Լավրով–Թիլերսոն հանդիպման արդյունքում ինչ–որ շատ մեծ առճակատման իրական հնարավորությունից է հաջողվել խուսափել:

Ինչից՝ դժվար է ասել, բայց դատելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի՝ մինչ այս հանդիպումը տված հարցազրույցի, ԱՄՆ–ն ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում պնդելու էր, որ ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայումը միայն Դոնբասում բավարար չէ հրադադարի հաստատման և խնդրի քաղաքական կարգավորման օժանդակության համար: Ըստ այդմ, որոշվել է խաղաղապահներ տեղակայել նաև ռուս–ուկրաինական սահմանին և Ռուսաստանին ընդհանրապես բացառել ոչ միայն տեղադրվելիք կոնտինգենտի կազմից, այլև բուն պրոցեսից: «Քանի որ Ռուսաստանը ագրեսոր երկիր է, կարծում ենք, Ռուսաստանին անհրաժեշտ է բացառել խաղաղապահների կազմից: Այնպես որ, Վոլկերը ճշմարիտ է. եթե այդ երկիրը մասնակից դառնա այս առաքելությանը՝ ուղղակի կձախողի ամեն ինչ»,– հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:

Այնպես որ, եթե այս իրավիճակում Մոսկվայում արտասովոր խանդավառություն է տիրում, նշանակում է՝ Լավրովին հաջողվել է Թիլերսոնից հակառակ խոստումներ կորզել գոնե ուկրաինական օրակարգում: Ինչ վերաբերում է Սիրիային՝ ՄԱԿ–ի գագաթնաժողովը դժվար թե այս խնդրում ագրեսիվ տոնայնություն դրսևորի: Իհարկե, կգտնվեն այնպիսիք, որոնք հերթապահ հայտարարություններ կանեն Ասադի ու նրա ռեժիմի հետ կապված, բայց, վստահաբար, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան չի կարող չամրագրել իրերի իրական դրությունը՝ Ասադի օգտին դասավորված:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով