Վլադիմիր Կլիչկոն մտադիր է մասնակցել Օլիմպիական խաղերին
ՍՊՈՐՏԲռնցքամարտի WBA, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մտադիր է մասնակցել Օլիմպիական խաղերին, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA):
«Վլադիմիրն իսկապես լրջորեն է տրամադրված Օլիմպիական խաղերին մասնակցելու հարցում, սակայն այստեղ միայն Վլադիմիր չէ, որ պետք է որոշի: Նման որոշում պետք է կայացնի ԱԻԲԱ-ն՝ թույլ տալով պրոֆեսիոնալ մարզիկին մասնակցելու խաղերին»,-Արմենպրես-ի հաղորդմամբ, ասել է բռնցքամարտիկի մենեջերը: 39-ամյա Կլիչկոն 1996 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, պրոֆեսիոնալ բոքսով զբաղվում է հենց 1996 թվականից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



