Նախկին գլխավոր դատախազի ու ներկա պաշտպանության նախարարի կանայք կրակոցների ժամանակ «Թուֆենկյան» հյուրանոցում էին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 14–ին Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ, երբ սպանվեց մի երիտասարդ ու վիրավորվեց քրեական աշխարհում հայտնի ալավերդցի Վահագն Աբգարյանը, հյուրանոցի սրահը լիքն էր թե՛ տեղացիներով, թե՛ արտասահմանցիներով:
Երջանիկպատահականությամբսրահումմարդչզոհվեց: Բայցմարդկանցովլիսրահնուղղակիռմբակոծվեց: Միսփյուռքահայկիննստածտեղիցչէրկարողանումոտքիկանգնել. հրազենիերկուգնդակմխրճվելէինաթոռիմեջ:
Past.am-ի թղթակիցը, որ գտնվում էր ռեստորանում, նկատել էր, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կրակոցներից առաջ երկու հոգու հետ բարձրացել էր երկրորդ հարկ: Նա հազիվ է հասցրել հանել կոստյումը, երբ հանկարծ հնչել են կրակոցները: Կոստանյանը տագնապած ձայնել էր՝ Սիլվա, ինչպե՞ս ես: Պարզվեց՝ նրա կինը՝ Սիլվան ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կինը՝ Լուսինեն, այդ պահին ճաշում էին ռեստորանի առաջին հարկում: Եվ ինչպես բոլորը, կրակոցների ժամանակ հասցրել էին պառկել հատակին:
Այսպես, օրը ցերեկով Երևանի կենտրոնում մեր կանայք, քույրերն ու մայրերը կարող են ավտոմատի կրակահերթի տակ հայտնվել: Իսկ ոստիկանությունը, բացի կրակողների նկարները հրապարակելուց, այլ հաջողություններ դեռևս չի գրանցել:



