Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննչական կոմիտեն սերտացնում է համագործակցությունը ամերիկացի գործընկերների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեում սեպտեմբերի 18-19-ը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի համատեղ վերապատրաստման դասընթացը՝ «Փոխադարձ իրավական օգնության հարցումներ և ակտիվների բռնագրավում» թեմայով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Դասընթացին մասնակցել են ինչպես ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները, այնպես էլ` ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության շահագրգիռ ներկայացուցիչները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, ընդգծել է վերապատրաստման գործնական կարևորությունը՝ փաստելով, որ վերջին տարիներին նկատվում է Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ԱՄՆ իրավապահ մարմիններին ներկայացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների աճ։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի գործընկերներին ու անձամբ ԱՄՆ քննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային իրավական կցորդ տիկին Քեթլին Քեննինգին՝ միջոցառման կազմակերպման հարցում ներդրած անձնական մեծ ջանքների համար:

Դասընթացի շրջանակներում, ժամանակակից հանցավորության զարգացման միտումներով պայմանավորված, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբանները ներկայացրել են ԱՄՆ իրավապահ մարմիններին հասցեագրման ենթակա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներին ԱՄՆ օրենսդրությամբ առաջադրվող պահանջների շրջանակը, քննարկվել իրավական օգնությունն ապահովելու նպատակով իրականացվող վարույթային և այլ գործողությունների օպերատիվ կատարմանն առնչվող պրակտիկ խնդիրներ, այդ թվում՝ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հարցումների կատարման ժամկետները հնարավորինս կրճատելու հարցը: Արդյունքում` պայմանավորվածություն է ձեռք բերվել` ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի արտաքին կապերի գրասենյակի (OIA) միջև անհրաժեշտ դեպքերում անմիջական հաղորդակցություն իրականացնելու վերաբերյալ:

Միջոցառման ավարտին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի անունից մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր»:

 

Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին