Խոշոր հրդեհ սահմանապահ Դովեղ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր երեկոյան ժամը 18:00-ից սկսված այրվում են Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի սահմանապահ Դովեղ գյուղի անտառները:
Ենթադրվում է, որ կրակի առաջացման պատճառ է դարձել ադրբեջանցիների՝ իրենց արտերը այրելը: Քանի որ Դովեղը Ադրբեջանին շատ մոտ է գտնվում քամու արդյունքում իրենց կողմում արված կրակը տարածվել է մինչև Դովեղ գյուղ:
Դեպքի վայր է ժամանել 2 մարտական հաշվարկ և փորձում են մարել կրակը, սակայն արդյունք դեռ չկա: Կրակը շարունակում է ակտիվ կերպով առաջ ընթանալ:
Videolur.info-ի տեղեկությունների համաձայն գյուղացիները անհանգստության մեջ են, եթե կրակը մարել չլինի արդյունքում կայրվեն գյուղացիների խաղողի այգները, որոնք նրանց եկամտի աղբյուրն են հանդիսանում:


1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



