Մարմնամարզիկները մեդալներ չեն նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Փարիզում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը հենացատկերում 6-րդն էր, իսկ օղակներում` 8-րդը, սակայն նժույգաթափերի և զուգափայտի եզրափակիչ դուրս չի եկել: Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում գրավել է 6-րդ տեղը: Հարություն Մերդինյանին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
Հավաքականը, Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 27-ին կմեկնի Կանադա` աշխարհի առաջնությանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



