Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համաժողով ոչնչի մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստան-Սփյուռք համաժողովը համաժողով է ոչնչի մասին: Այն լիովին խորհրդանշում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների էությունը ՝ գեղեցիկ սիմվոլիկ արտաքին ֆասադ և ներքին, բովանդակային քննարկման բացակայություն: Համաժողովը կարող է լինել լավ կազմակերպված ու լուսաբանված, այնտեղ կարող են հնչել մտքեր, որոնք ուշագրավ կլինեն:  Այն կարող է ծառայել այս կամ այն գործչի, կազմակերպության վարկանիշի բարձրացմանը, բայց ռեալ իրավիճակ այն փոխել չի կարող: 

Շատ է խոսվում այն մասին, թե ինչու չի հրավիրվել ԵԼՔ դաշինքը: Սա դիտվում է որպես համաժողովի թերություն: Բայց նույնիսկ այս դեպքում, եթե ԵԼՔ դաշինքը հրավիրվեր, որևէ բան չէր փոխվելու: Ինչի՞ց էր խոսելու դաշինքի ցանկացած ներկայացուցիչ. շաքարի մենաշնորհի՞ց: Այդ մասին սփյուռքահայերից մեկն արդեն խոսել էր: Առավելագույնը ինչ կարող էր անել ԵԼՔ-ը ՝ Սերժ Սարգսյանին անհարմար հարցեր տալն էր լինելու, հարցեր, որ գուցե անձնական տհաճություն պատճառեին Սարգսյանին, բայց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում որևէ բան չէին փոխելու: 

Կամ այն հանգամանքը, որ համաժողովի համար մարդաքանակ է հատկացվել ՝ մեծ ու փոքր չինովնիկների ներկայությամբ, որոնք այդ համաժողովի հետ որևէ կապ չունեն: Սիմվոլիկ ներկայացուցչականություն, դեկլարատիվ ելույթներ և վերջ: Արամ կաթողիկոսը խոսում է Հայաստանի նախ և առաջ հայրենիք լինելու մասին, Գարեգին Բ-ն խոսում է Հայաստանից չնեղանալու մասին, Սերժ Սարգսյանը խոսում է Հայաստանի բնակչությունը կրկնապատկելու մասին: Գեղեցիկ, սկանդալային, քննարկվող մտքեր, որոնք ոչ մի տեղ չեն տանում, որովհետև իրենց հիմքում չունեն ոչ մասնագիտական, ոչ քաղաքական բովանդակություն:

Սփյուռքը Հայաստանի հետ շփվում է այն ստանդարտներով, որոնք տարիներ շարունակ գերիշխել են Սովետական Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հայաստանը սփյուռքին նայում է քոչարյանական մոտեցումներով ՝ որպես արագ ու անվերադարձ փողի աղբյուր: Իսկ այն, որ սփյուռքն այլևս միայն հայ դատով զբաղվող, կուսակցական կամ հոգևոր կառույցները չեն, ավանդական համայնքները չեն, դա բնականաբար չի քննարկվում: Ինչպես և չի քննարկվում այն հարցը, թե վերջիվերջո ինչ է Հայաստանը, արդյոք սփյուռքի պատկերացրած հայրենիքն է, թե Սերժ Սարգսյանի ներկայացրած երկիրը, թե ինչ-որ այլ, վերափոխվող ու բազմաշերտ մի օրգանիզմ, որի մասին չկա ներքին քննարկում, հետևաբար չի կարող լինել քննարկում նաև այլ, արտաքին կողմի, այս դեպքում ՝ Սփյուռքի հետ: 

Այս բոլոր հանգամանքները մեկտեղում են ու ստեղծում բացառապես գեղեցիկ ու ակնթարթային էֆեկտ ունեցող շոու: Ինչպես Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներն էին, կամ ինչպիսին է Ավրորա մրցանակը ՝ բացառապես սիմվոլիզմ, լավ կազմակերպված, բայց առանց ներքին բովանդակության միջոցառումներ, որոնք որևէ կերպ չեն դառնում պրակտիկ կյանքի մաս և մնում են սոսկ կարմիր գույնով նշված օրեր օրացույցի մեջ:

Արտակ Ասլանյան

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան