Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Սարգսյանի անակնկալը սփյուռքին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստան-Սփյուռք համաժողովում ներկայացնելով իր Ազգ-բանակ հայեցակարգը, հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է նախաձեռնություն, որ պետպաշտոնյաները իրենց հայտարարագրում անպայման նշեն նաեւ բանակում ծառայելու մասին: Թե ինչ է սպասում չծառայած պաշտոնյային, Վիգեն Սարգսյանը չի ասել:

 

Պաշտպանության նախարարն ըստ երեւույթին նախաձեռնության մասին հայտարարությունը պահել էր Հայաստան-Սփյուռք համաժողովի համար, որպես անակնկալ, նաեւ այն հաշվարկով, որ համաժողովում իր խոսքը կունենա նոր տարր, անսպասելի ինչ որ բան, որպեսզի տարբերվի ավանդական կենացային տրամաբանությունից:

 

Հաջողվե՞լ է պաշտպանության նախարարի մոտ այդ էֆեկտը, թե ոչ, դժվար է ասել, դա կասեն նրան ունկնդրող սփյուռքահայերը: Բայց հայաստանցիների, Հայաստանի հասարակության համար այդ հայտարարությունը հազիվ թե ունենա որեւէ էֆեկտ, որովհետեւ Հայաստանի հանրությունը քաջածանոթ է ընդհանրապես պաշոնյաների գույքի եւ եկամտի հայտարարագրերի էֆեկտի բացակայությանը:

 

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գույքը եւ հայտարարագրերը ունեն այնպիսի բովանդակություն, որ ստեղծվում է տպավորություն, թե պաշտոնյաները կես քայլ են առաջ աղքատության նպաստի շեմից: Իրականում սակայն, այդ պաշտոնյաները ապրում են գույքի ու եկամտի իրենց հայտարարագրերի հետ կապ չունեցող շքեղ կյանքով: Բայց, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ «փաստաթղթով իրենց մոտ ամեն ինչ կարգին» է:

 

Նրանց հայտարարագրերի եւ իրական կյանքի տարբերությունն այնքան ակնառու է, որ դրանից հետո պաշտոնյաների առաջ պետք է դրվեր հարցը՝ կամ իրական կյանքը, կամ պաշտոնը եւ դրանից բխող պարտավորությունները:

 

Բայց, նրանց առաջ չկա այդպիսի հարցադրում: Վիգեն Սարգսյանը լռում է, թե արդյո՞ք հայտարարագրերում ծառայության հանգամանքը մատնանշելու նորամուծությունը բերելու է պաշտոնյաների առաջ դրվող հարցի: Իսկ քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, պետք է ընդամենը ենթադրել, որ նախաձեռնությունը կամ դրա մասին հայտարարությունն ընդամենը համաժողովին մասնակից սփյուռքահայության վրա տպավորություն թողնելու համար է՝ գուցե «ազգ-բանակ» քաղաքական հայեցակարգի ներքո ռեսուրսային աջակցություն ստանալու համար, կամ պաշտոնյաների մոտ ծառայության մասով էլ «թղթով ամեն ինչ կարգին» դարձնելու համար:

 

Կարգին ոչ այն իմաստով, որ չծառայած պաշտոնյան կդառնա ծառայած: Ամեն ինչ կարգին առնվազն այն իմաստով, որ այդ պաշտոնյան կամ նրա հարազատը այլեւս չի դառնա օրինակ լրատվական բացահայտումների թիրախ, եւ իշխանությունը կապահովագրվի ավելորդ աղմուկից:

 

Մի քանի ամիս առաջ Հայաստանը լայնորեն քննարկում էր հրապարակում հայտնված մի ցանկ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ ու որդիներ էին, որոնք չեն ծառայել բանակում: Եթե ծառայության հանգամանքը նշվում է պաշտոնյաների եւ նրանց հարազատների հայտարարագրերում, ապա դրանով հարցը ապահովագրվում է այսպես ասած «սենսացիոն բացահայտումներից», հետեւաբար ավելորդ աղմուկից, հետեւաբար «բթացվում» է խնդրի հանդեպ հանրային ուշադրությունը: Ինչպես գույքի եւ եկամտի դեպքում, երբ հանրության աչքը հայտարարագրերի շնորհիվ աստիճանաբար վարժվեց թղթի եւ իրականության աղաղակող տարբերությանը:

 

Միեւնույն ժամանակ, չծառայածների այդ ցանկը պաշտոնական էր. ի պատասխան լրատվամիջոցներից մեկի՝ factor.am-ի  հարցման ցանկը տրամադրել էր Պաշտպանության նախարարությունը:

 

Դրա հրապարակումը դարձավ բավական աղմուկի պատճառ, այնտեղ շոշափվում էին տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների, ընդհուպ ամենահարուստ հայի, կառավարության «դե ֆակտո» հովանավոր՝ Սամվել Կարապետյանի պատգամավոր եղբոր որդու անունը:

 

Չի բացառվում, որ դա առաջացրել է բավականին լայն ներիշխանական պարզաբանումների գործընթաց եւ պետք չէ բացառել անգամ, որ իշխանության նոր ստատուս-քվոյի համար պայքարող տարբեր թեւեր մեղադրել են ցանկի համար հենց Վիգեն Սարգսյանին՝ համարելով, որ նա միտումնավոր է հրապարակ հանել ցանկը՝ իրենց հանրային թիրախ դարձնելու, այդ միջոցով քաղաքական հաշիվներ պարզելու համար:

 

Ըստ այդմ չի բացառվում նաեւ, որ նախաձեռնությունը բացի սփյուռքի վրա տպավորություն գործելուց միտված է նաեւ այդօրինակ մեղադրանքներից ազատվելուն, եւ Վիգեն Սարգսյանն առաջարկում է բոլորին սկզբից եւեթ հայտարարագրել իրենց ծառայության փաստը, որպեսզի մամուլը «դիմի» արդեն հենց հայտարարագրերին, ոչ թե ՊՆ-ին, եւ հետո ներիշխանական տարբեր թեւեր տեղեկատվական ավելորդ արտահոսքի համար մեղադրանք չուղղեն իրեն:

 

Խնդիրը Հայաստանի համար անշուշտ ունի բարոյական եւ քաղաքական ահռելի նշանակություն: Մյուս կողմից ակնհայտ է, որ նախաձեռնությունն առնվազն այն տեսքով, ինչ տեսքով ներկայացրել է պաշտպանության նախարարը, ամենեւին չի լուծելու խնդիրը, եթե չկա պատասխանատվության մեխանիզմ:

 

Մյուս կողմից, ինչպիսի՞ն պետք է լինի այդ մեխանիզմը: Պարզ է, որ բանակից ոչ օրինական ճանապարհով ազատված անձը այսպես, թե այնպես ենթակա է օրենքի առաջ պատասխանատվության եւ այդ մասով նոր նախաձեռնության կարիք չկա: Մյուս կողմից եթե անձը օրենքով սահմանված կարգով է ազատվել բանակից, ապա այստեղ իհարկե կոռուպցիոն ռիսկով հանդերձ առկա է նաեւ անմեղության կանխավարկածի հանգամանքը, որովհետեւ կան բազում երիտասարդներ, որոնք իսկապես օրենքի ուժով են ազատվել ծառայությունից՝ առանց կոռուպցիոն ռիսկի: Հետեւաբար, արդյո՞ք եթե կա օրենքով սահմանված այդ հնարավորությունը, արդարացի եւ համաչափ կլինի արգելել մարդուն պետական պաշտոն զբաղեցնել ծառայած չլինելու դեպքում:

 

Գուցե պետք է սկսել այդ հարցում օրենսդրական նորմերը հստակեցնելուց, խնդրի կարգավորման համար: Իսկ բարոյական կարգավորման մասով հայտարարագրերը չեն փոխելու ոչինչ, դրանք չեն ավելացնելու վստահությունը պաշտոնյաների հանդեպ, քանի որ փոքր երկրում թղթերը ոչինչ են իրական կյանքի համեմատ: Հետեւաբար վստահության միակ ճանապարհը պաշտոնյաների եւ նրանց հարազատների այսպես ասած անմիջական կյանքն է, կենցաղավարությունը, վարքը: Եթե այստեղ չկա փոփոխություն, չի օգնի ոչ մի թուղթ, անգամ ամենափափուկը:

Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով