«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ուզում է կանխել Գերմանիայի իսլամականացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ուզում է կանխել Գերմանիայի իսլամականացումը։ Կուսակցության առաջնորդները կոչ են անում ձեռնարկել անվտանգության կոշտ միջոցառումներ, որոնք հիմնականում միգրանտների դեմ են ուղղված։ Նրանք պնդում են, որ իսլամն անհամատեղելի է ժողովրդավարության հետ, փոխանցում է AP-ն։
Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Հոլանդը հայտնել է, որ իսլամը նաեւ քաղաքական հայեցակարգ է, ինչի կապակցությամբ անհամատեղելի է ազատ ժողովրդավարական կարգերի հետ։ «Այդ համատեքստում իսլամը Գերմանիայի մասը չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ուզում է կանխել «Գերմանիայի իսլամականացումը»։
Նրա մյուս առաջարկներից է մինարեթների ու հրապարակային աղոթքների արգելքը, ուսուցիչների ու աշակերտների համար հիջաբների արգելքը, նաեւ առաջարկում է, որ իմամները աղոթք կարդան միայն գերմաներեն։
Ըստ վերջին տվյալների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը գալիք ընտրություններում պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 10 տոկոսը։



