Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն. 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի կայացած հանդիպումներում «ArmSport.am»-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Երևանի «Բանանցի» հարձակվող Նորայր Գյոզալյանը:
27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» հետ խաղում դարձել է դուբլի հեղինակ և օգնել իր թիմին 2:1 հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ:
Հիշեցնենք, որ 6-րդ տուրից հետո «Բանանցը» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ 7-րդ տուրում «Բանանցը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Ալաշկերտին»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



