Գերմանիայի ԱԳ նախարարը Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների կոչ է անում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ բանակցությունների կոչ է անում, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ աշխարհը պետք է սպասի մինչեւ Փհենյանի դեմ սահմանված պատժամիջոցները արդյունք տան։ Միաժամանակ նա նշել է նաեւ համարձակ քայլերի անհրաժեշտությունը։ Գաբրիելը շեշտել է, որ Հյուսիսային Կորեային պետք են «միջուկային ռումբի հետ չկապակցված անվտանգության երաշխիքներ»։ Որպես օրինակ նա ներկայացրել է Սառը պատերազմը։ Գաբրիելը նշել է, որ անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ Հյուսիսային Կորեայի հետ՝ հայտնելով, որ դրանց պետք է մասնակցեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



