Թուրքիայում Գերմանիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու հետ կապված լուրերը հաստատել են դիվանագիտական շրջանակները, սակայն պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնել։
Ավելի վաղ, սեպտեմբերի 16–ին էլ Գերմանիայի դեսպանին կանչել էին Թուրքիայի ԱԳՆ՝ բողոք ներկայացնելով, որ Գերմանիայի Քյոլն քաղաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) անդամներին ինչ–որ փառատոնի համար թույլտվություն է տրվել։
Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները նշել են, թե 2 օրվա ընթացքում Գերմանիայի դեսպանի 2 անգամյա այցը ԱԳն ուղղակի պատահականություն է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



