Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեպտեմբերի 18-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Այսօր շատ Խոյերի մոտ նոր նպատակ կամ երազանք ի հայտ կգա: Նախկին ծրագրերը նոր ձև կընդունեն կամ կփոխվեն այլ առաջնայնություններով: Նույնիսկ եթե այժմ աղոտ եք պատկերացնում, թե ինչպես հասնեք ցանկալիին, տվյալ ուղղությամբ մտքերը ձեզ ավելի ու ավելի հաճախ կայցելեն: Բացառված չէ, որ դրանցում մեծ դեր կատարեն կարիերան, ընտանիքը: Օրվա երկրորդ կեսին մտորումներն ավելի կոնկրետ կդառնան, խոսակցության թեմա ի հայտ կգա:

Ցուլ

Այս օրը կավելացնի Ցուլերի վստահությունը, կյանքում ավելի շատ կայունություն կմտցնի: Օրվա առաջին կեսում կպահպանվեն անհանգստությունները, տագնապը, մտահոգությունները: Օրվա երկրորդ կեսին և հաջորդ օրերին կարելի է ծրագրել հանգստի սովոր տեսակներ, ստուգված երթուղիներով ուղևորություններ, սիրելի զբաղմունքներ, բայց արժե հիշել, որ ծանոթ ծրագրում ձեր սեփական դերն այժմ կարող է այլ լինել: Արժե ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջությանը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են բախվել նոր կյանքի կազմակերպման հարցում ոչ մեծ դժվարությունների հետ: Չարժե դրանք չափազանցել. փոքր-ինչ ավելի նպատակասլացություն և գործնականություն դրսևորելով՝ դրանցից հեշտությամբ գլուխ կհանեք: Խնդիրներն ավելի լավ է քննարկել երեկոյան: Ընկալման թարմությունը և մտքի սթափությունը պահպանելու համար օրվա առաջին կեսին արժե խուսափել ակտիվ բանավեճերից:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում շեղվել առօրյա հոգսերից և դրանց հետ կապված մտահոգություններից, որպեսզի ավելի մեծ ուշադրություն հատկացնեք անձնական կյանքում ստեղծված իրավիճակին: Շատերի համար ակնհայտ կդառնան տնային դրվածքում փոփոխությունները, կամ դժվար կլինի ժխտել վերափոխումների հասունացած անհրաժեշտությունը: Հանգստյան օրերի ծրագիրը կազմել, նոր զբաղմունքների անցնել ավելի լավ է երեկոյան:

Առյուծ

Առյուծներին այս հանգստյան օրերին խորհուրդ չի տրվում հույս ունենալ անսահման զվարճանքների և լիակատար հարմարավետության: Իրավիճակը նորից կպահանջի վերահսկողության տակ պահել կյանքի գործնական մասը, կենցաղը, ֆինանսները: Բացառված չէ, որ հենց դրանք դառնան զրույցների թեմաների և մտորումների հիմքը՝ ռոմանտիկ և ստեղծագործական հետաքրքրությունները մղելով երկրորդ պլան: Հնարավոր է նվազի ընդհանուր տոնուսը:

Կույս

Այս օրը Կույսերին թույլ է տալիս ամփոփել տնային իրադարձությունների արդյունքները, դուրս գալ վեճերի, հոգսերի, տհաճությունների շրջապտույտից: Չարժե օրը սկսել տարաձայնությունները շարունակելուց. ամենայն հավանականությամբ, ձեր ուժերն ու ժամանակն անիմաստ կծախսվեն: Հավասարակշռությունը պահպանելը կրկնակի կարևոր է, եթե երեկոյան ծրագրված է ժամադրություն կամ ելույթ: Սիրային գործերում ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա:

Կշեռք

Կշեռքները երեկոյան կարող են բախվել իրենց համար նոր առաջադրանքի: Հնարավոր է խնդիր ի հայտ գա արժանի կացարան գտնելու կամ տունը կահավորելու հարցում: Դրական տրամադրվածության և բախտի շնորհիվ իրավիճակը բարեհաջող լուծում կստանա, սակայն վերջակետ դնելու համար դեռ վաղ է: Բացառված չէ, որ որոշ ժամանակ անց ձեզ դադարի գոհացնել ներկա դրությունը, և փորձ ձեռնարկեք դրա հետագա օպտիմալացման: Արժե խուսափել արմատական փոփոխություններից:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս նշանակալի միջոցառումները ծրագրել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան մոտ միտքը կսկսի ավելի լավ աշխատել, ավելի հարմար պայմաններ կձևավորվեն արդյունավետ շփման, նպատակային ուղևորությունների, այցերի, գնումների, նամակագրության համար: Ցանկալի է զգուշությամբ քննարկել ֆինանսական, ազգակցական, իրավական նրբությունները, ինչպես նաև փոխհարաբերությունների, գործընկերության, էթիկայի հարցերը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս աստիճանաբար թուլացնել տեմպը: Նույնիսկ եթե գերազանց վիճակում եք և պատրաստ եք հետագա սխրագործությունների, չարժե փորձել նույնությամբ կրկնել ձեր վերջին հաջողությունները: Նախօրեի էնտուզիազմն օրվա ընթացքում կարող է վերանալ: Երեկոյան ուշադրություն կպահանջեն այլ թեմաներ, որտեղ անհրաժեշտ է ոչ թե վարպետություն և արագ արձագանք, այլ խոհուն պրագմատիկ մոտեցում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում օրվա առաջին կեսը հանգիստ անցկացնել՝ խուսափելով ավելորդ ակտիվությունից: Երեկոյան շատերը կզբաղվեն իրենց սիրելի գործերից մեկով՝ ռազմավարական ծրագրմամբ: Նպատակները, որոնք ձեզ գրավում են, կարող են պահանջել ոչ միայն գիտակցության վերակառուցում, այլև արտաքին ձևափոխում: Բացառված չէ, որ ժամանակն է մտածելու նոր իմիջի մասին, փոխելու վարքագիծը, վերանայելու գործընկերային հարաբերությունների հիմքը:

Ջրհոս

Ջրհոսները կարող են հույս ունենալ իրադրության ընդհանուր լավացման: Միևնույն ժամանակ, շատերը ստիպված կլինեն համակերպվել այն մտքին, որ հանգստյան օրերին իրենց տրամադրությունն ինչ-որ բանով կմռայլվի: Հնարավոր է ստիպված լինեք հետաձգել հաճելի միջոցառումները և դրանց փոխարեն զբաղվել գործնական հրատապ հարցերով: Արժե պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել, որպեսզի առողջական վիճակը չխանագարի ձեր ծրագրերի իրականացմանը:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս շեղվել աշխատանքից և բարդ շփումներից, փոխել անձնական ոճը կամ ընդհանուր իրավիճակը: Դա կարող է անհրաժեշտություն լինել, եթե վերջերս անցել եք լուրջ փորձության միջով, զգալի ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածություններ եք կրել: Առանձին վերցրած ոլորտում ապրած ճգնաժամը կարող է ստիպել գնալ որոշակի փոփոխությունների, օրինակ՝ արմատապես վերանայել ապագայի հետ կապված ծրագրերը:

65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԱնակնկալ Ֆելիքսին. Հարի Քեյնը ստորագրված գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն․ հուզիչ տեսանյութ Քաղցկեղի ախտանիշներ, որոնք չպետք է անտեսել Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին Ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ խուլիգանություն կատարելու մեջ․ Սարգսյան Մայիսի 8-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին լույս չի լինելու Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ադմիրալ Իսակով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Ռուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՇենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է» Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Վթար է. ջուր չի լինելու Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Կենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներին Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվենՈ՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Արտյոմ Վարդանյանի ընդգրկումը՝ կարևոր քայլ ազգային քաղաքականության ոլորտում