Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղարքունիքում անցկացվեց բարբառների մարզային փառատոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արդեն 7 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում անցկացվում է «Հայրենի եզերք» խորագիրը կրող բարբառների մարզային մրցույթ –փառատոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, հերթական փառատոնն անցկացվեց Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի շենքում: Փառատոնին մասնակցեցին մրցույթի տարածքային փուլում հաղթած 33 լավագույն ասացողները: «Տարբեր տարիներին մեր մարզի ներկայացուցիչները մասնակցել են «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության հանրապետական փառատոնին եւ գրավել մրցանակային տեղեր: Փառատոնը նպատակ ունի՝ hայերենի տարբեր բարբառներով ու խոսվածքներով հնչեցնել բացառիկ արժեք ունեցող ժողովրդական բանահյուսության նմուշները եւ խրախուսել հեքիաթասացությունն՝ իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց: 2017 թվականին եւս փառատոնն անցկացվեց երկու փուլով` տարածքային եւ մարզային: Տարածքային փուլին մասնակցեցին համայնքների բնակիչներ եւ հանրակրթական դպրոցների աշակերտներ: Նրանցից լավագույն 33-ը մասնակցեցին փառատոնի մարզային փուլին»,-ներկայացրեց Գեղամ Չարվադարյանը:

Փառատոնի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի անունից Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրերով եւ հուշանվերներով պարգեւատրեց 2017 թվականի ընթացքում անցկացված միջազգային մարզական ու մշակութային մրցույթ- փառատոններում մրցանակային տեղեր գրաված Սաթենիկ Սահակյանին, Ռազմիկ Աչիկյանին, Մարիաննա Բրսիկյանին, Էվելինա Առաքելյանին, Նորիկ Նազարյանին, Նարեկ Խանզադյանին, Նարեկ Գալեյանին , Մարի Դադոյանին, Մերի Դաշտոյանին, Հայկ Յազերյանին, Խաչիկ Գեւորգյանին, Լուսինե Չանդոյանին, Էրիկ Վարդանյանին, Անահիտ Աբրահամյանին եւ Գանձակ գյուղի երաժշտական դպրոցի պարի խմբին:

Պարգեւատրման արարողությունից հետո փառատոնի մասնակիցները կազմկոմիտեին կներկայացրին տարբեր բարբառներով համաշխարհային գանձարանից մեկ հեքիաթ կամ տարածքին բնորոշ պատմվածք: Բանահյուսական նյութերը ներկայացվեցին Բայազետի, Արցախի, Ալաշկերտի, Մուշի, Լոռու, Շիրակի, Շամշադինի բարբառներով ու խոսվածքներով: Ժյուրին գլխավորում էր Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Արդյունքների ամփոփումից հետո հաղթողներ ճանաչվեցին Կարմիգյուղի N1 միջնակարգ դպրոցի աշակերտ Ջուլիետա Ջրաղացպանյանը, Մարտունու մանկական ստեղծագործական կենտրոնի սան Ռուդիկ Մելքոնյանը եւ Գավառի N2 միջնակարգ դպրոցից՝ Ֆրիդա Ավետիսյան, Ժորա Բունիաթյան, Հասմիկ Ղասաբյան եռյակը: Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին բուկլետներ՝ իրենց լուսանկարներով, հավաստագրեր եւ հուշանվերներ:

 

Խոսրով Խլղաթյան

Օգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները