ՊԵԿ պաշտոնյան հայտարարագրել է 2 բնակարան ու մեկ ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» Հուլիսի 1–ին ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության վարչական վարույթի իրականացման բաժնի պետ վերանշանակված Լյովա Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Աբրահամյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու բնակարանը և «MITSUBISHI PAJERO 3.0» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 21 միլիոն դրամ և 20 հազար ամերիկյան դոլար:
Հունվարի 1–ից մինչև հուլիս 1–ն ընկած ժամանակահատվածում Լյովա Աբրահամյանը ստացել է 2 միլիոն 396 հազար դրամ եկամուտ, որի աղբյուր է հանդիսացել աշխատավարձը:
Նշենք, որ նա այս պաշտոնն է զբաղեցնում 2016 թ.–ից, իսկ մինչ այդ՝ 2014 թ. զբաղեցրել է Ֆինանսների նախարարության Մաքսային իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման բաժնի պետի պաշտոնը:



