Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի՞ ժամ Սերժը կմնա Բաղրամյան 26-ը բռնազավթած, եթե Նիկոլը լինի վարչապետ. «Նավակ Ճոճողը»՝ սահմանադրական փոփոխությունների մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իմ գործընկեր` «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր համաքաղաքացիներից մեկի հարցին` թե ինչու ե՞նք մենք սահմանադրական փոփոխությունները համարում կեղծ օրակարգ և շարժվում մեր սեփական օրակարգով, ըստ իս, «Հայկական Ժամանակ» օրաթերում, գրել է շատ լուրջ քաղաքագիտական արժեք ունեցող հոդված, որտեղ հանդես է եկել շատ կարևոր մեթոդաբանական դիտարկումներով:

Կուզեմ այդ դիտարկումներին, մի քանի դիտարկում էլ ավելացնել իմ կողմից:
Ընկերները, ովքեր պայքարում են փոփոխությունների դեմ, պնդում են, որ, եթե փոփոխություները չեն անցնում, ապա Սարգսյանը վերարտադրվելու հնարավորություն գրեթե չունի, որովհետև վերարտադրվելու համար նախ պետք է հաղթի 2017-ի ԱԺ ընտրություններում, այնուհետև՝ նա պետք է կարողանա այնպես անել, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում հաղթի մի թեկնածու, որը կհամաձայնվի իրեն վարչապետ նշանակել: Այս երկու դժվարին փուլերն անցնելը կարծես թե անհավանական է: 

Իսկ նոր սահմանադրությամբ ընդամենը 2017-ի ընտրությունները հաղթում է ու վերջ՝ վերարտադրվում է, այսինքն՝ երկու քայլանոց կոմբինացիան փոխարինում է մեկով: Մարդիկ նաև պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի վերարտադրման հիմնական գրավականը փոփոխությունների մեջ ամրագրված կայուն մեծամասնության ապահովման դրույթն է, ինչը, անշուշտ, համապատասխանում է իրականությանը:

Նախ ասեմ, որ այն պնդումը, որ նախագահն է նշանակում վարչապետին, այդքան էլ լիարժեք չէ, քանզի ըստ ներկայումս գործող Սահմանադրությանը Հոդված 55.4-ի ասվում է. Հանրապետության Նախագահը՝ վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Իսկ այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը այսպես, թե այնպես մնում է ՀՀԿ-ի ղեկին, կարծում եմ, դժվար չէ կռահել, թե ով կարող է վայելել պատգամավորների մեծամասնության վստահությունը և նշանակվել վարչապետ: Ուզի, թե չուզի, ըստ Սահմանադրության, Նախագահի լիազորությունները իրականացնող անձը պարտավոր է դա անել, քանզի հակառակ դեպքում կկանգնի քաղաքական ճգնաժամի վտանգի առջև, որը կարող է այդքան էլ լավ իր համար չանդրադառնալ: Ասեմ նաև, որ ըստ սահմանադրության 2018-ի նախագահական ընտրություններից հետո, նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունը հրաժարական է տալիս: Այսինքն, Սերժի Հեռանալու օրը վարչապետի աթոռն ազատվում է:

Սակայն, այնուամենայնիվ, այս պնդումները լսելիս, հարց է ծագում. երբ է՞ համակարգի համար, ի դեմ Սերժ Սարգսյանի, խնդիր եղել հայտնվել խորհրդարանում, այն էլ այն պարագայում, երբ ներկա Սահմանադրությամբ մենք ունենք մեծամասնական ընտրակարգ, և վերցնել մեծամասնությունը: Ու՞մ համար է գաղտնիք, որ ՀՀԿ-ն որպես կուսակցություն երբևիցէ չի կարողացել վերցնել մեծամասնություն, այն է՝ 50+1% և չէր էլ կարողանա, եթե չլինեին մեծամասնական ընտրակարգը, հենց մեծամասնականի հաշվին է, որ միշտ կարողացել է: Եվ, ի դեպ, այդ նույն կայուն մեծամասնության դրույթի ներքո, ներկա քաղաքական իրողություններից ելնելով, այն դեպքում, երբ մեծամասնական ընտարկարգի ինստիտուտը գրեթե առանց բացառությամբ գործում է Սերժի դաբռոյի ներքո, մի թե՞ հիմա այս իրավիճակում Սերժն ավելի կայուն մեծամասնություն չունի, քան՝ երբևէ: Եթե մինչ վերջին հայտնի քաղաքական իրադարձությունները Սերժը ուներ ԱԺ-ում 66-67 պատգամավոր, ապա հիմա ԲՀԿ-ի մեծամասնականներին գումարած ունի ոչ պակաս 75-ից:

Այստեղից եզրակացություն, որ վերը նշված փաստարկը անհիմն է, քանզի ներկա Սահմանադրության դեպքում, գոնե այս պահի դրությամբ, Սերժը ոչ պակաս կայուն մեծամասնություն ունի:

Հիմա այն մասով, թե ներկա Սահմանադրությունով Սերժը անգամ եթե վարչապետ լինի, պետք է համակարգի մեջից մի այնպիսի նախագահացու ընտրի, որն իրեն վարչապետ նշանակի: Ես կարծում եմ, որ Սերժը այդ փնտրտուքը հաջողության հասցնելու համար որևէ խնդիր չունի, որովհետև կրկին ներկա իրողություններից ելնելով՝ համակարգի ներսում չկա որևէ մեկը, որ Սերժից ավելի ուժեղ անձ է, որպեսզի ավելի մատչելի լինի, թե ինչու եմ կարծում, որ այդ փաստարկները անհիմն են, եկեք մի մոդելավորում էլ անենք:
Պատկերացրեք, հիմա այս պահին, ներկա Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը կրկին Բաղրամյան 26-ում է, բայց ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն չի, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ԱԺ-ում ունի մեծամասնություն և սա հատուկ եմ հիմա նշելու, որովհետև կարևորում եմ, շատ եմ կարևորում անձերը, անձերը, որոնք օժտված են քաղաքական կամքով, իսկ Նիկոլն էլ վարչապետ է: Հիմա հարց, ըստ ձեզ, ով է՞ այս երկու անձից ու քաղաքական ուժերից ավելի ազդեցիկ, և ևս մի հարց, ըստ ձեզ՝ քանի՞ ժամ Սերժը կմնա Բաղրամյան 26-ը բռնազավթած:

Վերը նշված մեթոդոդաբանական փաստարկներից ելնելով, հարգանքով վերաբերվելով բոլոր նրանց, ովքեր նախաձեռնում են պայքարը ընդդեմ սահմանադրական փոփոխությունների և ողջունելով բոլոր այն քաղաքացիներին որոնք դեմ կարտահայտվեն դրանց՝ ես էլ կպնդեմ, որ մեր բոլորիս խնդիրն է չշեղվել օրակարգից և պատրաստվել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ այդմ կրկին և կրկին պնդում եմ «Քաղաքացիական պայմանագիր»-ի հիմնական ասելիքը, մինչև Հայաստանում չլինի իրապես ուժեղ ուժեղ ընդդիմություն, որևէ մեկը չի կարող համակարգի դեմը առնել: Դրա համար հիմնական անելիքը այն է, որ ոչ թե մտնենք համակարգի կողմից ներքաշված օրակարգի մեջ, այլ մեր սեփական օրակարգը պարտադրելով, մարդկանց ակտիվացնելով և ներգրավելով, այս կարճ ժամկետում կարողանանք ձևավորել այնպիսի ուժ, որը Հայաստանին կբերի իրական փոփոխություններ:

Վիլեն Գաբրիելյան (Նավակ Ճոճողը)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ 

Հունգարիան 30 միլիոն դոլար դրամաշնորհ կհատկացնի Արցախի Ջրական շրջանում վերականգնողական աշխատանքների համար Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների կամուրջներին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ Կրկին ձյուն կտեղա՞. եղանակն` առաջիկա օրերին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը Ես միշտ աջակցելու եմ նրան․ Ֆլիկը՝ Յամալի մասին Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա Խուսափել բաց տարածքներից․ Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի առաջ ծառացած մարտահրավերները Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ոչնչացումը. Գուտերեշը՝ Թրամփի հայտարարությունների մասինՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանԿյանքից հեռացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես․ Մախաչևը՝ Թոփուրիային Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար nչնչացման գործողություններին Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանԻտալիան մերժել է իր օդային տարածքը օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքը Ցիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի Փրկարարները օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ ոտքը վնաuած քաղաքացուն Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանՄանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է Իշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանԻրանը խզել է ԱՄՆ-ի հետ ուղիղ կապերը՝ Թրամփի uպառնալիքներից հետո ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է«Ռեալը» Եվրոպայի ամենաատելի ակումբն է․ Մարկուս Բաբել «Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱարոն Ռեմզին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում խոսում են Իրանի դեմ միջուկային հարվածի հնարավորության մասին IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ ՎարդևանյանՍտամբուլում հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա․ կա վիրավոր ոստիկան Հանրապետության որոշ հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Իրանի ութ կամուրջի վրա Երևանում «Howo» բեռնատարը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը և վնաuել «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit», «Kia» ավտոմեքենաները IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՈւկրաինայում ահազանգում են «Օրեշնիկ» հրթիռի հնարավոր հարվածի մասին Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից Հայտնիների հրապարակումները՝ Ապրիլի 7-ի առթիվ Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԱպրիլի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Իրանում կամուրջ է փլուզվել Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում` ԱԺ-ում Գյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն Գրիգորյան