Սուրեն Կարայանը աշխատանքային այցով կմեկնի Իրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը աշխատանքային այցով սեպտեմբերի 16-ին կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն:
Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցի ընթացքում կծանոթանա «Արաս» ազատ տնտեսական գոտու արտադրական տարածքներին և առևտրային կենտրոնների գործունեության կազմակերպմանը։
ՀՀ պատվիրակության կազմում են «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի պատասխանատուները և մի խումբ գործարարներ:
Սուրեն Կարայանը Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հրավերով:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



