Թրամփն առաջարկել է անջատել համացանցը ահաբեկչության դեմ պայքարելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է անջատել համացանցը՝ ահաբեկիչների դեմ պայքարելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի էջում:
«Ահաբեկիչների դեմ պետք է ավելի կոշտ լինել: Նրանց հիմնական գործիքը համացանցն է, որը պետք է անջատել և ավելի լավ օգտագործել», - գրել է Թրամփը:
Լոնդոնում պայթյունը տեղի է ունեցել «Փարսոնս-Գրին» մետրոյի կայարանում, որի հետևանքով վիրավորվել է 29 մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ վագոնում պայթել է ինքնաշեն ռումբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



