Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղողի մասսայական մթերումների գործընթացը մեկնարկել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով  սեպտեմբերի 15-ին եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության մասնաճյուղում, հետևել աշխատանքների ընթացքին:

 «Մի շարք գործարաններ` Պռոշյանիկոնյակի գործարանը, «Արմենիա վայն» ընկերությունն արդեն սկսել ենմթերումները վաղահաս խաղողի և գինուարտադրության համար, սակայնմեծածավալ մթերումը սկսվում է այսօր: Երևանի կոնյակի գործարանն այսօր մեկնարկեց գործընթացը, մյուսընկերությունները նույնպես պատրաստ են մթերումներ իրականացնել: Մեր կանխատեսումներով` եթե բոլորընկերություններն իրենց հայտարարած ծավալներով մթերումներ իրականացնել, ապա խնդիրներ ընդհանրապեսչեն առաջանա: Այս տարի կմթերվի շուրջ այնքան խաղող, որքան նախորդ տարի` 109-110 000 տոննա»,-լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Առաքելյանը:

Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, և հանրությանը հավաստի տվյալներ ներկայացվեն, ՀՀ կառավարության հանձնարարությամբ Գյուղատնտեսության նախարարությունը վերամշակողներից կհավաքագրի մթերված բերքի ծավալներին վերաբերող տվյալները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհամադրի դրանք արտադրված գինենյութի ցուցանիշների հետ:

Ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման խնդիրների լուծմանը: Նախարարն ընդգծել է, որ հետևելու են, որպեսզի գումարն ուղղվի այն ընկերություններին, որոնք գյուղացուց են մթերումներ իրականացնում,  խաղողի սեփական այգիներ ունեցող վերամշակողների հայտերը մերժվելու են, լինելու է մոնիթորինգ և խիստ վերահսկողություն: 14 ընկերությունների հայտեր  ուսումնասիրման փուլում են:  

Նախարարի խոսքով` մթերման գինը կորոշեն ընկերություններն ու գյուղացիական տնտեսությունները կնքված պայմանագրերի համաձայն:

 Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով` վաղվանից մթերումները կսկսեն իրականացվել նաև Արարատի մարզի Այգավանի, իսկ սեպտեմբերի 20-ից` Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում, մթերման գինը 130 դրամ է 1 կգ-ի դիմաց:

«Այս տարի կընդունենք շուրջ 30 հազար տոննա խաղող, ֆինանսական ոչ մի խնդիր չկա, վաղվանից կսկսվենվճարումները այսօր գնված խաղողի դիմաց»,-նշել է Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահը:

Արա Գրիգորյանը հավելել է, որ մթերումներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան