Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 15-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Բրայան Արդունիին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Սփյուռք համագործակցության հարցերի շուրջ՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը լավ հարթակ է համահայկական օրակարգի հարցերի քննարկման և դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու համար:
Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքեր։
Զրուցակիցիներն անդրադարձան Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



