Թուրքիան իրենց ԵՄ կողմից խաբված է զգում. ԵՄ հարցերով նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՊաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, այս մասին խոսել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանն անդամակցության գործընթացում Թուրքիային տված խոստումները չի պահել: Թուրքիան իրեն խաբված է զգում ԵՄ առաջնորդների կողմից»,- նշել է նա:
Չելիքը մեղադրել է ԵՄ առաջնորդներին «Թուրքիային մեղադրելով միության ներսում առկա խնդիրներից ուշադրությունը շեղելու փորձ անելու մեջ»:
Նախարարն «ապշեցնող» է անվանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությանը, որում վերջինս ասել էր, թե «մոտ ապագայում Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



