Գործում է Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձևավորվել է տարեսկզբին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։ Ներկայումս ընթանում են տրանսպորտային նոր երթուղային ցանցի առաջարկի մշակման աշխատանքները, և արդեն իսկ սահմանվել են տրանսպորտային նոր համակարգի պահանջները՝ ներառյալ միասնական կառավարման, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի, ավտոպարկի և քաղաքացիների սպասարկման բարձր չափորոշիչները։
Աշխատանքային խմբի առջև պահանջ է դրված ապահովել արդար և հասանելի սակագնի սահմանում՝ ցանցի օպտիմալացման, ինչպես նաև կառավարման նոր մեխանիզմների ներդրման միջոցով։ Աշխատանքային խմբի առաջիկա նիստը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 15:00-ին, աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին հնարավոր է հետևել այդ նպատակով ստեղծված հղումով https://transport.yerevan.am



