Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանամերձ գոտու սրճարանը կարծրատիպեր է փշրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամ՝ ինչպես ներդրում անել Նոյեմբերյանում Հաճախ կարելի է լսել այս նախադասությունը. «Մարզերում բավարար պայմաններ չկան բնակչության ժամանցը կազմակերպելու համար»: Սական փորձը ցույց է տալիս, որ այն կարող է դառնալ մի նոր մշակույթի ձեւավորման նախահիմքը: Այդպես եղավ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, որտեղ 2016թ. ձմռանը հիմնադրվեց «Չապլին» սրճարան-ակումբը:

Տնտեսագետ Արտակ Ղուշչյանին եւ մաքսային մասնագետ Արտաշես Մաճկալյանին բոլորը համոզում էին՝ սահմանամերձ գոտում ներդրում կատարելն արդարացված չէ: Հավատալով իրենց երազանքին՝ հիմնադիրները Նոյեմբերյանում ստեղծեցին բոլորովին նոր միջավայր: Արդյունքում այսօր անկեղծանում են՝ ասելով, որ օրվա ցանկացած ժամի սրճարանում կարելի է աղջիկ տեսնել: «Նոյեմբերյանում, իհարկե, կային այլ սրճարաններ եւս, որտեղ, սակայն, իգական սեռի ներկայացուցիչ տեսնելն ապշեցնելու աստիճան զարմանալի էր: Մենք նախեւառաջ մեր առաջ նպատակ դրեցինք մարդկանց մեջ սերմանել այն տեսակետը, որ սրճարան այցելելը միայն տղամարդկանց մենաշնորհը չէ»,- նշում են տղաները:

«Չապլին» սրճարանը հիմնադիրները ստեղծել են վարկավորման միջոցով. Հովանավոր կառույցներ չունեն: Այն իր ձեւաչափով տարբերվում է սովորական սրճարանից: Ներսում գործում է նաեւ ակումբ, որտեղ կազմակերպվում են քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր, ֆիլմերի ցուցադրություններ: Արտակը, անդրադառնալով մարզային բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններին, նշում է. «Մեզ մոտ գները հաշվարկված են՝ հաշվի առնելով տեղի բնակչությանը մատչելի լինելու փաստը:

Մուտքավճար սրճարանի համար չի գործում: Առանձին մուտքավճարներ նախատեսված են հատուկ նախագծերի համար»: Ընկերները նշում են, որ զբոսաշրջային սեզոնի բացումը բարենպաստ ազդեցություն է ունենում սրճարանի գործունեության վրա: Այդ շրջանում այցելուների թիվն աճում է: Իսկ ընդհանրապես օրվա ընթացքում ամենաակտիվ ժամերը հիմնականում ընդմիջման ժամերն են, ինչպես նաեւ երեկոյան 18-ից հետո:

Մարզային բիզնեսի զարգացմանը տղաների համոզմամբ խանգարում է ոչ միայն ֆինանսական միջոցների բացակայությունը, այլ նաեւ կարծրատիպերի առկայությունը: «Առկա է նաեւ մշտական աշխատողներ ունենալու խնդիրը: Այստեղ մատուցողի աշխատանքին դեռեւս «թարս աչքով» են նայում»,-ասում է Արտաշեսը:

Անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելը նույնպես խնդրահարույց է: Մարզերում շատ ապրանքատեսակների հասանելիության խնդիր կա: «Շատ ապրանքներ կարողանում ենք ձեռք բերել միայն Երեւանից կամ Թբիլիսիից, ինչը բավականին ժամանակատար է»,-հավելում է մեր զրուցակիցը: Այցելուներն ունեն հնարավորություն առաջարկներ անելու եւ միջոցառումներ կազմակերպելու: Հիմնադիրներից հետաքրքրվեցինք՝ առաջիկա ինչ ծրագրեր կան սրճարանի հետ կապված, սակայն նրանք առայժմ չցանկացան «բացել փակագծերը»:  

ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Չապլին» սրճարանի: 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին