Շոյգուն և Ասադը քննարկել են ռուս-սիրիական ռազմատեխնիկական համագործակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը քննարկել է Սիրիայում իրավիճակի կայունացմանը, տարբեր գոտիների ապաէսկալացմանը և բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելուն առնչվող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ռազմատեխնիական համագործակցությանը՝ սիրիական կառավարական ուժերի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու հաջող գործողությունների համատեքստում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



