ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ԱԱՀ–ից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 1–ից ՀՀ ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ազգային ժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Այն ավելացված արժեքի հարկը, որը արտադրական նշանակության մեքենասարքավորումների և հումքի ներմուծման ժամանակ չի վճարվի սահմանին, կվճարվի այդ սարքավորումների օգտագործմամբ արտադրված ապրանքների հետագա իրացման փուլում
: Կարող ենք թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»,– ասաց հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը և հավելեց, որ օրենքի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ կունենա:



