Զոյա Բարսեղյանը` ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը:
Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998–ից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։ 2000–2010 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն–գլխավոր խմբագիր։
2010–2014 թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014–2016 թթ. ղեկավարել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։
2011–2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Վերջին շրջանում որպես հանրային կապերի հարցերով խորհրդատու ներգրավված է եղել միջազգային նախագծերում։
Զոյա Բարսեղյանն ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ քաղաքագիտության մագիստրոսի որակավորումով։ Սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:



