Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թե ինչպես կազակները Նոր Ջուղան փրկեցին ոչնչացումից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am-ը տեղեկացնում է, որ` 1915 թվականին ծրագրված ցեղասպանությունը միայն Պատմահայաստանի տարածքը չէր ընդգրկելու: Նպատակ կար ոչնչացնել ողջ հայությանը: Պատահական չէ, որ նրանց ուշադրությունը բևեռված էր նաև Նոր Ջուղայի` բարեկեցիկ կյանքով ապրող, գրեթե երկու հազարանոց հայության վրա:

Այն, ինչ պատմելու եմ, լսել եմ 1960 թվականին Նոր Ջուղայի իմ հայրենակից Հարություն Գլանդյանից:

Չարաբաստիկ այդ օրերին Հարությունը մոտավորապես 8–9 տարեկան էր: Տան առևտուրն անելու պարտականությունը փոքրիկի վրա էր: Ինչպես միշտ, հերթական անգամ տղեկը գալիս է պարսիկ խանութպանի մոտ` օրվա պահանջվածը գնելու:

«Ձեր վերջը եկել է, բոլորիդ վերացնելու ենք». ոչ այս, ոչ այն, փոքրիկի առաջ չարախնդում է հիմար պարսիկը: Ի՞նչ իմանար խղճուկը, որ ութամյա սթափ տղան այս խոսքերը կմտապահի ու կհաղորդի մեծերին:

Նորջուղայեցիների ականջներին վաղուց արդեն հասել էին նման լուրեր, բայց որ վտանգն այդքան որոշակի էր, չէր պատկերացնում և ոչ մեկը:

Պարզվում է, որ հիմնականում ավազակներից ու բաշիբոզուկներից կազմված Բախտիարի վայրենի ցեղի ձեռքերով գերմանացիները որոշել են հաշվեհարդար տեսնել տեղի հայ բնակչության հետ: Զենք ու զինամթերք լիովին ապահոված, արնատենչ այդ ոհմակը գրեթե հասել էր Նոր Ջուղայի մատույցները` քաղաքի հարավային կողմում ընկած լեռան ստորոտը, որպեսզի որոշված պահին, հրաման ստանալով, հանկարծահարձակ լինի:

Հայերը սկսում են մտածել, թե ի՞նչպես արհավիրքի առաջն առնեն և գտնում են միակ հնարավոր ելքը: Որոշվում է դիմել ռուսական կայսրին` Թեհրանում տեղակայված կազակների օգնությամբ Նոր Ջուղայի հայ բնակչությանը պաշտպանելու խնդրանքով:

Այստեղ մեր հուզաշատ պատմությունն ընդմիջենք շատ կարևոր լրացումով:

Իրանահայ վաճառականները դարեր շարունակ ազատ մուտք ու ելք ունեին հյուսիսի հզոր պետության` Ռուսաստանի մեջ: Իրենց ազնիվ գործունեության, ճկուն մտածողության շնորհիվ մեր հայրենակիցները շահել էին ռուս ցարերի վստահությունը ու վայելում էին նրանց հարգանքը:

Անցնելով աշխարհից աշխարհ, տիրապետելով տարբեր ազգերի լեզուներին, ծանոթանալով նրանց բարքերին ու նիստուկացին, այս մարդիկ հեշտությամբ ու սիրով հանձնառում էին ռուսաց ցարի դեսպանի պարտականությունը` կատարելապես իրականացնելով այդ դժվարին գործը:

Բայցի այդ, շնորհիվ նրանց գործունեության, Ռուսաստանում բարգավաճում էր տնտեսությունը, այդ թվում` երկաթի, մետաքսի, ձկնկիթի արտադրությունն ու առևտուրը:

Հայ–ռուսական բարեկամական կապերի գեղեցիկ էջերից մեկը Աստվածատուր Սալթանյանի` ռուս գեղանկարչության մեջ սյուժետային ժանրի հիմնադրի պատմությունն է: Նա ծնվել էր Նոր Ջուղայում, որտեղ և դարձել էր անվանի արվեստագետ: Ալեքսեյ Միխայիլովիչի հրավերով 1666 թվականին, խոջա Զաքար Սահրադյանի երաշխավորությամբ, հետագայում Բոգդան Սալթանով կոչվող ռուս մեծ գեղանկարիչը եղբոր հետ գալիս է Մոսկվա և այստեղ էլ ձեռք բերում շնորհալի ստեղծագործողի համբավ:

1674 թվականին նա ընդունում է «ռուսական հավատք» և, ստանալով ազնվականի կոչում, դառնում է Կրեմլի Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի ղեկավարը:

Չմոռանանք նաև Լազարյանների, այլոց մասին: Փաստորեն պարսկահայերի միջոցով արևելքն ու արևմուտքը միացան Մոսկվայում:

Մի խոսքով` ռուսական պետությունն անվարան որոշեց, որ այս ժողովրդին պետք է փրկել, որովհետև այն իր կարևոր ներդրումն ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Եվ այսպես, Նոր Ջուղայի հայերը իրենց առաջնորդ Սահակ եպիսկոպոս Ալվադյանի միջոցով հեռագիր են ուղարկում ռուսիո մայրաքաղաք` շտապ օգնություն ստանալու խնդրանքով:

Ընդգծենք, որ Սպահանի հեռագրատան աշխատողների կազմը այդ տարիներին բաղկացած էր միայն հայերից, ինչը նշանակում էր, որ հեռագրի բովանդակությունն ուրիշներին հասու չէր լինելու:

Պատասխանը չուշացավ: Թեհրանում տեղակայված կազակների մի խումբ, թնդանոթներով զինված, առաքվեց դեպի Սպահան: Սրանք, դեռ քաղաքի դարպասներին չհասած, նախապես գործի են դնում թնդանոթները` դիմացինին հասկացնելով, որ գալիս է մի ուժ, որը պաշտպանելու է հայերին: Այս խելացի քայլը զսպեց բաշիբոզուկներին: Իսկ մի քանի ժամ հետո ռուսները մտան Նոր Ջուղա:

Մեր տունը վանքի մոտ է: Զորքն անցնելում էր այստեղով: Մեծ պապս հիշում էր, որ երբ զորքը հասնում է վանքին, բոլոր կազակները ձիերից իջնում էին, չոքում, խաչակնքում, հետո նորից հեծնում ձիերն ու առաջ շարժվում:

Կազակները ցրեցին թշնամիներին, գրավեցին նրանց զենքերը և մինչև 1917 թվականը մնացին Նոր Ջուղայում, որպեսզի թալանչի ցեղերը նորից գլուխ չբարձրացնեն:

Իսկ Նոր Ջուղան ապրելու համար ամեն ինչով նրանց ապահովեց այդ ժամանակաընթացքում: Նիկոլ անունով մի հայ իր տան երկրոդ հարկը հյուրանոց դարձրեց, ուր տեղավորվեցին ռուս սպաները: Այն մեր քաղաքի առաջին հյուրանոցն էր: Քաղաքից դուրս զորքին տրամադրվեցին մի շարք շինություններ, որոնք առ այսօր կան և օգտագործվում են պարսիկ զորքի կողմից:

Ավետիս Հովհաննիսյան` Ավո

TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք