Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վլադիմիր Գասպարյանը բավարար է գնահատել Ճանապարհային ոստիկանության աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությո ւնից, խորհրդակցության նպատակն է եղել քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Մինչև խորհրդակցությունը ոստիկանության պետը ծանոթացել է քարտուղարության աշխատանքին, որն իրականացվում է նորովի՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացի-ճանապարհային ոստիկանություն ուղղակի փոխգործակցությունը:
Ճանապարհային ոստիկանության այս օղակում ընթացք են տրվում քաղաքացիների դիմումներին ու բողոքներին, գրանցվում են բոլոր առաջարկները: Այցելուների թիվը մեծ է եղել: Մի քաղաքացուհի, օրինակ, առաջարկել է ավտոմեքենաների կայանում կազմակերպել Կոմիտասի-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը:
Վլադիմիր Գասպարյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, առաջարկը քննարկելու վերաբերյալ ցուցում տվել է համապատասխան ծառայության պատասխանատուին:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառա յության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ:
Միևնույն ժամանակ ոստիկանության պետը նշել է, որ Ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ: 
Պահանջելով անզիջում լինել գործնական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների հանդեպ ՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է դրանց վտանգավորությո ւնը թե’ ոստիկանության, թե’ հասարակության համար:
Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և մասնագետ են, և քաղաքացի, և երթևեկության պատասխանատու:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերություններÕ « բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: 

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն