Էդգար Մանուչարյանը վնասվածքից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ
ՍՊՈՐՏՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց «ԲՄԱ-Խաբարովսկին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
78-րդ րոպեին «Ուրալի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը վնասվածքից հետո առաջին անգամ խաղաց:
«Ուրալի» կազմում 40-րդ րոպեին դեղին քարտով զգուշացվեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը բացակայել է «ԲՄԱ-Խաբարովսկի» հայտացուցակից:
«Ուրալը» 10 միավորով 10-րդ տեղում է, «ԲՄԱ-Խաբարովսկը» 7 միավորով նախավերջինն է:
Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Ուրալ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 1:1
Գեորգի Չանտուրիա, 54, 11մ – Վիտալի Ֆեդոտով, 75
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



