Հակոբ Հակոբյանը գինեկոլոգ դառնալու ավելի լավ շանսեր ունի, քան գոնե ոչ այս աստիճան անդուր երգիչ
ՎԻԴԵՈԲարև, ընթերցող ջան։ Պատրա՞ստ ես մի քիչ բամբասելու։ Ես պարապությանս ու նախանձությանս հերթական թիրախն եմ գտել՝ Հակոբ Հակոբյանին։ Լրիվ պատահաբար ձայներ լսեցի․ տպավորություն էր, սեռական ակտիվ փուլում գտնվող կզաքիսի брачный ելևէջներն էին, բայց պարզվեց, որ Հակոբ Հակոբյանը նոր երգ է թողարկել։
Ու որքան մեծ էր զարմանքս, երբ պարզվեց, որ Հակոբիս դայլայլները պահանջված են, և այժմ ռեստորաններում, հարսանյաց սրահներում, վետերոկներում ու պերեխոդներում նոր անճաշակ հիթ կա՝ «Ախպերներով» վերտառությամբ։
Երկար կարելի է քննարկել, թե ինչ զզվելի է 21-րդ դարում տեսնել Փաշիկների և Ուզբոների նմանօրինակ էվոլյուցիաները։ Երկար կարելի է քննարկել այն, որ այս երգի ստեղծման միակ նպատակը խմած մուժիկների ալկոհոլային թմբիրը տաքացնելն ու իրար պաչացնելն է (ինչո՞ւ ոչ, շաբաշն էլ չի խանգարի)։ Երկար կարելի է քննարկել նաև այն, որ տեսահոլովակի նկարահանման ողջ բյուջեն չի գերազանցում մի հատ տենց հարբած մուժիկի տված շաբաշի միջին չափը։




















































