Մոուրինյո. «ՄՅՈւ-ն Մխիթարյանի պես խաղացողի կարիքն ուներ»
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե ինչու էր Մխիթարյանի տրանսֆերը այդքան անհրաժեշտ ակումբին.
«Երբ ես ակումբ եկա, մեզ անհատականություն ու որակ էր պետք, որոնք կկարողանային վերադարձնել ակումբին վերջին տարիների կորցրածը: Միանգամից պայմանագրեր կնեցինք Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրիկ Բայիի ու Զլատան Իբրահիմովիչի հետ: Միկին ու Բային այնպիսի որակներ ունեին, որոնք մեզ պակասում էին: Մխիթարյանից ավելի շատ ժամանակ պահանջվեց հարմարվելու համար, բայց ՄՅՈւ-ն հարձակման գծում նման բազմաֆունկցիոնալ, արագաշարժ ու ուժեղ խաղացողի կարիք ուներ»,- The Sunday Times-ին ասել է մարզիչը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



