Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չինաստանը Սիրիայում կհաղթի առանց մի հատիկ փամփուշտի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի զինված հակամարտության շուտափույթ ավարտն այլևս որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցում, և հիմա շատերն են սկսել խոսել ոչ թե նույնիսկ խնդրի քաղաքական հանգուցալուծման, այլ այն մասին, թե ովքեր և ինչպես են վերականգնելու ավերակված Սիրիան: Past.am-ը տեղեկացավ, որ ՝ համաշխարհային բանկի փորձագետների հաշվարկով՝ 2011–17 թթ. ծավալված պատերազմի արդյունքում Սիրիան արդեն իսկ շուրջ 226 մլրդ դոլարի վնասներ է կրել: Մոտավորապես նույն թվի մասին էր հայտարարել Սիրիայի նախագահ Բաշար–ալ–Ասադը, ինչը նշանակում է, որ եթե նույնիսկ ամեն բան բարեհաջող ավարտվի նաև խնդրի քաղաքական կարգավորման հարթության վրա, միևնույն է, երկրի վերականգնումն ամենամեծ մարտահրավերն է լինելու նրա, կամ՝ մեկ այլ կառավարության համար: Ի վերջո, նույն ՀԲ տվյալներով՝ 226 մլրդ դոլարը գրեթե 10 անգամ է գերազանցում Սիրիայի ՀՆԱ–ն, այն էլ՝ պատերազմի սկզբին գրանցված ցուցանիշներով:

Հետաքրքիր է, որ այս հարցն ավելի շատ թուրքական մեդիային է հետաքրքրում, որտեղ վերջին շրջանում միանգամից մի քանի հրապարակումներ հայտնվեցին այս թեմայով: Ընդ որում, այն կարևոր փաստի ամրագրմամբ, որ նախ՝ Ասադն այդ հարցում Թուրքիայից օգնություն չի խնդրի, բացի այդ՝ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Թուրքիան ինքը նման հնարավորություն չունի: Բնականաբար, ազդվելով ներկայիս իրավիճակից, Թուրքիայում, նախ և առաջ, Մոսկվային են նման դերակատարում վերապահում: Բայց պարզից էլ պարզ է, որ հատկապես միջազգային պատժամիջոցների ֆոնին թուլացած ռուսական տնտեսությունն ի վիճակի չէ տեսանելի ապագայում սիրիական գլխավոր ներդրողը դառնալ: Եթե, իհարկե, առանձին նախագծեր չենք դիտարկում: Այդ առումով նույն իրավիճակում են նաև Պարսից ծոցի երկրները, որոնք նույնպես ոչ միայն սեփական խնդիրների մեջ են թաթախված, այլև վստահություն չեն ներշնչում պաշտոնական Դամասկոսին: Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին՝ դժվար է հավատալ, որ հատկապես Ասադի կառավարման պայմաններում Վաշինգտոնն այնքան կտարվի Սիրիայի վերականգնման գաղափարով, որ միլիարդներ ծախսի հանուն դրա: Չենք բացառում, իհարկե, քրդերին տրվելիք օգնությունը, ինչի մասին թուրքական մեդիան խոհեմորեն լռում է, սակայն, մենք նույնպես համոզված ենք, որ եթե նույնիսկ այս կողմերում արևմտյան փողեր հայտնվեն, դրանք բացառապես եվրոպական ծագում կունենան, այն էլ՝ հումանիտար նպատակներով:

Այնպես, որ՝ խնդրի շուրջ երկար մտածելուց հետո փորձագետները Չինաստանի տարբերակին են հակվել՝ իբրև այս վարկածի օգտին վկայող ապացույց մատնացույց անելով օգոսոտսի վերջին հրավիրված Դամասկոսյան միջազգային ցուցահանդեսը, որին Չինաստանն ամենաբարձր մակարդակով էր ներկայացել: Ավելի վաղ էլ՝ հուլիսի 9–ին, Չինաստանում Սիրիայի դեսպանատունը Սիրիական օրեր էր կազմակերպել, այն որպես սիրիական ժողովրդին մատուցված չինական օժանդակության մեծ ձեռնարկ ներկայացնելով, և այդ ֆոնին Չինաստանում Սիրիայի դեսպան Իմադ Մուսատաֆայի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստվում է հենց չինական ընկերություններին նախապատվություն տալ Սիրիան վերականգնելու գործում, անսպասելի չհնչեց: Ի վերջո, այդ օրը շուրջ 2000 չինական ընկերություններ միայն շինարարական ոլորտն էին ներկայացնում, և հենց տեղում էլ կնքեցին առաջին գործարքը, որ վերաբերում էր Սիրիայի արդյունաբերական պարկի նախագծմանը և մոտ 2 մլրդ դոլար արժեր:

Ի դեպ, հարկ է նշել, որ պատերազմից առաջ էլ Չինաստանը Սիրիայում ամենամեծ ներդրողն էր: Այդ թվում՝ հումքային հետախուզման և արդյունահանման ոլորտում: Եվ դա բնական է, որովհետև Մետաքսի ճանապարհը, կամ՝ Մեկ գոտի, մեկ ուղի գաղափարը տիրաժավորող Չինաստանը, որն այժմ նախագծում է Շանհայից Բեռլին հասնելու համար ոչ թե 15, այլ 2 օրվա հնարավորություն ընձեռել, պիտի՛ որ կարևորեր միջերկրածովյան ռազմավարական դիրք ունեցող Սիրիան:

Այնպես որ՝ թուրքական ողբերգությունը անհիմն չէ: Գուցե մի փոքր խտացնում են գույները՝ հայտարարելով, թե Չինաստանն առանց մի հատիկ փամփուշտի է Սիրիայում գլխավոր հաղթող ներկայանում, բայց, անշուշտ, ճիշտ են ընկալում իրավիճակը, որ վերջնականապես են փչացրել հարաբերությունները Սիրիայի հետ: Եվ ոչ միայն:

 

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան