Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ը տեղեկացնում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:
Եկատերինա 2–րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ և ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող շուրջ 25000 հայերի համար հանդիսանում է նաև ազգային մշակույթի հոգևոր կենտրոն: Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանին՝ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերվող նախանձախնդրության համար:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



