ԴԱՀԿ մարզային բաժնի պետի տեղակալը բազմաբնակարան շենք ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ի տեղեկությամբ`
ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի պետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, ով ընդամենը մի քանի ամիս է զբաղեցնում այս պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Կարապետյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք, որից երկուսը հողամաս են, մեկը բազմաբնակարան բնակելի շենք և մեկն էլ նոր կառուցված շինություն: Նա երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ «VOLKSWAGEN JETTA 1.8 T» և «VAZ 2107» մակնիշների:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնի անցնելու օրերին նա ոչինչ չի ունեցել, հայտարարագրել է միայն եկամուտներ, որ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 828 հազար դրամ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



