ԴԱՀԿ–ի աշխատակիցը 6 միլիոն դրամ փոխառություններ ունի
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ի տեղեկությամբ ` ԴԱՀԿ ապահովող ծառայության ՊԵԿ հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Արմեն Հովսեփյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հովսեփյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երկու ավտոմեքենա «NISSAN TIIDA 1.6 I» և «NISSAN TEANA 250XV V6» մակնիշների: Փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն դրամ:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցներն ու եկամուտները մինչ ԴԱՀԿ ապարատում աշխատանքի անցնելը բավական քիչ են եղել: Դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 256 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



