Ռուսական օդուժը ոչնչացրել է Տաջիկստանի ՕՄՕՆ–ի նախկին ղեկավարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական օդուժը հարվածել է ահաբեկիչների՝ Դեյր Զորի մոտ գտնվող հրամանատարական կետին, ինչի արդյունքում սպանվել է ԻՊ–ի «պատերազմի նախարար»:
Գուլմուրոդ Հալիմովըպանության նախարարությունը՝ Հալիմովին ու ևս երեք դաշտային հրամանատարի ոչնչացրել են հրամանատարական կետում ընթացող խորհրդակցության ժամանակ: Նրանց թվում է եղել նաև Աշ–Շիմալի անունով մի գրոհային, ով պատասխանատու է եղել ֆինանսների ու հավաքագրված նորակոչներին ԻԼԻՊ–ի ուսումնական բազաներ տեղափոխելու համար:
Ռուսական օդուժը ոչնչացրել է նաև 40 շարքային գրոհայինի և կապի համակարգեր:
«Ստացված տեղեկատվությունն ստուգելուց և Խմեյմիմ ավիաբազայից թիրախի հետախուզում իրականացնելուց հետո օդ են բարձրացվել Су–34 և Су–35 ինքնաթիռները, որոնք կետային հարվածներ են հասցրել թիրախին»,– նշել են ՊՆ–ում:
Նշենք, որ Գուլմուրոդ Հալիմովը 2012–2015 թթ. ղեկավարել է Տաջիկստանի ՕՄՕՆ–ը: 2015–ի մայիսին նա հեռացել է Տաջիկստանից և միացել ԻԼԻՊ–ին:



