Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսական խանդն ու հայ-չինական «սիրավեպը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան և Չինաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն հատկացնելու փաստը, ինչպես նաև Չինաստանից զինամթերք գնելու մասին պայմանավորվածությունները խանդի նոպա են առաջացրել Ռուսաստանում: Ընդհանրապես Ռուսաստանը խանդում է Հայաստանի ցանկացած քայլի: Բայց մի բան է խանդը հայտարարված հակառակորդ Արևմուտքի նկատմամբ, մեկ այլ բան ՝ Իրանի ու Չինաստանի, որոնց հետ Ռուսաստանը ևս փորձում է հարաբերություններ բարելավել: 

Ռուսաստան-Արևմուտք սև-սպիտակ հակադրությունից դուրս, Արևելք ձգվող հեռանկարներում Հայաստանի հայտնվելը Ռուսաստանն ընդունում է սվիններով, բայց չի կարողանում մեղադրել Չինաստանին կամ Իրանին «մայդան» նախապատրաստելու մեջ, որովհետև այդ երկրները ավելի կոնսերվատիվ են քան Ռուսաստանը և իրենք են մայդանների դեմ պայքարում: Բացի այդ, եթե Արևմուտքի դեմ Ռուսաստանի մռնչոցը հաճախ ձևական բնույթ է կրում, Իրանի դեպքում այն երկարատև քաղաքական գիծ ու կենսաձև էր: 

Ռուսական ՌԻԱ Նովոստին « Չինաստան ՝ զենքի համար. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները» հոդվածում ակնհայտ խանդ է դրսևորում հայ-չինական հարաբերությունների նկատմամբ: Կայքը ՝ հղում անելով պրոիշխանական վերլուծաբանների, հայ-չինական հարաբերությունները ներկայացնում է որպես Ռուսաստանի դեմ շանտաժ: Մյուս կողմից էլ փորձում է Չինաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ համարել անլուրջ, հաշվի առնելով, որ Հայաստանը բավարար տնտեսական հեռանկարներ չունի Չինաստանի համար:

Վերջին միտքն իհարկե ճիշտ է, սակայն մասամբ: Չինաստանի հետաքրքրվածությունը Հայաստանով տնտեսական չէ, քաղաքական է: Պատահական չէր նաև ոչ հեռու անցյալում չինական դեսպանատան հիմնարքեքի արարողությունը. դեսպանատունը խոստանում է լինել Եվրասիական տարածաշրջանում երկրորդն իր մեծությամբ: 

Հայաստանի հարաբերություններին այլ սուբյեկտների հետ Ռուսաստանը վերաբերում է նույն խանդով: Բայց ավանդական հակառակորդ Արևմուտքի դեպքում ռուսական կողմը ատամներ է ցույց տալիս ու կոնկրետ գործողություններ անում: Արևելքի հետ հեռանկարներում Ռուսաստանը չունի այդքան գործիքակազմ նույն կերպ արձագանքելու, որովհետև ինքն էլ է Արևմուտքի հետ իր հակադրություններում օգտագործում առավել պահպանողական համակարգերի ՝ Չինաստանի և Իրանի հետ իր մտերմությունը:

Սարգիս Մեսրոպյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը