Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանե Թանդիլյան. «Ծառուկյան»–«Ելք» դաշինքների համագործակցությունը զարգանալու բավական մեծ տեղ ունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» զրուցել է Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ

– Տիկին Թանդիլյան, արդեն մի քանի ամիս է, ինչ «Ելք» խմբակցության անդամներն աշխատում են խորհրդարանում: Հետադարձ հայացք գցելով անցած ամիսներին՝ կարո՞ղ եք փաստել, որ այդ կառույցում Ձեզ հաջողվում է աշխատել իշխանական և իրենց ընդդիմադիր կոչած այլ քաղաքական ուժերի կողքին:

– Նորընտիր Ազգային ժողովը իր աշխատանքները սկսելուց կարճ ժամանակ անց մեկնեց արձակուրդի: Այնուհանդերձ, մենք այդ կարճ ժամանակահատվածում հասցրեցինք ակտիվորեն ներգրավվել խորհրդարանի աշխատանքներին: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ Ազգային ժողովում մեր աշխատանքները բխելու են Հայաստանի ժողովրդի շահերը պաշտպանելու առաջնահերթությունից: Եթե լինեն այնպիսի հարցեր, որոնք կբխեն ժողովրդի և մեր պետության շահերից, ապա մենք կարող ենք քննարկել այդ հարցերի շրջանակներում տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը:

– Այնուամենայնիվ, այս մի քանի ամիսների ընթացքում դուք, օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից աջակցություն կամ համագործակցության գնալու փորձեր ու քայլեր տեսե՞լ եք:

– Ես տեսել եմ որոշ հարցերում համագործակցության պատրաստակամություն՝ ելույթների մակարդակում: Սակայն իրական գործողությունների մեջ կարծում եմ, որ նման համագործակցությունը զարգանալու բավական մեծ տեղ ունի:

– Ձեր դաշինքը Ազգային ժողովում պատգամավորներ ունենալուց հետո իր նախընտրական ծրագրի որքա՞ն կետերն է բարձրաձայնել ու իրականացրել և առաջիկա աշնանային նստաշրջանում ի՞նչ նախաձեռնություններ ունեք, որ պատրաստվում եք կյանքի կոչել:

– Արդեն նշեցի, որ ԱԺ աշխատանքների մեկնարկից շատ կարճ ժամանակ անց խորհրդարանը գնաց արձակուրդի, սակայն այդ ժամանակամիջոցում մենք ակտիվորեն ներկայացրեցինք մեր տեսակետներն ու առաջարկները մի շարք հարցերի շուրջ: Աշնանային նստաշրջանից սկսած՝ մենք առավել համապարփակ կերպով կներկայացնենք մեր առաջարկները՝ թե՛ օրենսդրական նախաձեռնությունների և թե՛ ԱԺ կանոնակարգով սահմանված մյուս գործիքակազմերով:

– Նկատել ենք, որ վերջին շրջանում շատ են Ձեզնից (դաշինքից) հիասթափվելու վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքները: Ինչի՞ հետ եք դա կապում և արդյոք համարո՞ւմ եք, որ չեք իրագործել ընտրողների սպասումները:

– Նախ, ընտրողների սպասումները իրագործելու համար հարկավոր է ողջամիտ ժամանակ, և սխալ կլինի մի քանի ամսվա ոչ այնքան ինտենսիվ ԱԺ աշխատանքների պայմաններում նման դատողություններ կատարել: Ֆեյսբուքյան արձագանքները և քննարկումները տարբեր միջավայրերում, վկայում են այն մասին, որ քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն «ԵԼՔ» դաշինքից և հույս են կապում մեզ հետ: Սա մեզ պարտավորեցնում է կրկնակի եռանդով աշխատել և արդարացնել մարդկանց սպասումները:

– Գտնո՞ւմ եք, որ սա կարող է հակառակ դաշտի գործը լինել:

– Անկախ այն բանից, թե տարբեր դաշտերում ովքեր ինչ միջոցների են դիմում «Ելք» դաշինքի գործունեությունը այս կամ այն կերպ մեկնաբանելու կամ խեղաթյուրելու համար, մենք շարժվում ենք սեփական օրակարգով՝ հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և ժողովրդին տված խոստումներին: Գուցե ոմանց դա այնքան էլ դուր չի գալիս, սակայն մենք բավականաչափ նպատակասլաց ենք և կարողանում ենք առաջնայինը տարբերել երկրորդականից և ընթանալ դեպի մեր հիմնական նպատակները:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական ուժերը գիշերային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին Լավ հանդիպում էր, մրցում էին երկու շատ ուժեղ թիմեր․ Սպերցյանը՝ «Զենիթի» հետ խաղի մասին Հումորիստ Նուրլան Սաբուրովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան 50 տարով․ ո՞րն է պատճառը «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը ԵԱՀԿ-ն աշխատում է Եվրոպայում պատերազմը կանխելու ուղղությամբ. Սինիրլիօղլու Լիլի Մորտոն երեխայի է սպասում (լուսանկարներ) Իտալիայում տեղի է ունենում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (տեսանյութեր) «Ալ Նասրը» երկրորդ խաղում անընդմեջ հասավ հաղթանակի առանց Ռոնալդուի (տեսանյութ) «Հըզբոլլահի» հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Արցախի թեմի առաջնորդը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահին Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հանրապետության հրապարակում «Honda»-ն բախվել է կայանված «Lexus»-ին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու ցուցանակը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը Անմահացած մեր տղաների մայրերի հետ հանդիպումից հետո դառնում ենք ավելի վճռական․ Ավանեսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրրերին Զելենսկին ցանկանում է արդյոք խաղաղություն Ռուսաստանի հետ․ ԶԼՄ 2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 21 մլրդ դրամ Ռուսաստանում զգուշացրել են Ուկրաինային՝ բանակցություններից հրաժարվելու հետևանքների մասին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կիրառմամբ Ազատի զորամասի 15 զինծառայողի մահվան գործով իրեղեն ապացույցներ են տարել դատարան Արթիկում փրկարարները, քրեական ոստիկաններն ու պարեկները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկներըԻնչ անել, եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանցից «WhatsApp»-ով հաղորդագրություն եք ստացել Ուժեղ քամու պատճառով ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մալագայի օդանավակայանում (տեսանյութ) Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Ռուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութ հրապարակելուց Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Ոստիկանների համագործակցված միջոցառումների արդյունքում գողությունը թարմ հետքերով բացահայտվեց Հայտնաբերել են 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Հետախուզվողների հայտնաբերում՝ համայնքային և քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է ընդամենը 4404 ընտանիք Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. նրա պաշտոնավարումը կասեցվել է Եղանակը Հայաստանում Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ցուցադրված Վիլյամ Սարոյանի նկարներից մի քանիսը կմնան Հայաստանում Կառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանԴոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն Իրանն արագ վերականգնել է հրթիռային ծրագրի՝ 2025թ․ հարվածներից վնասված մի շարք օբյեկտներ Շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՔադաֆիի որդուն կհուղարկավորեն միայն իր ընտանիքի եւ երկու ցեղերի խորհուրդների ներկայությամբ Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՎճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. Ավետիսյան