Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ զավեշտալի իրավիճակներում է հայտնվել Գարիկը, երբ ներկել էր մազերը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Երբ հանրությունն առաջին անգամ տեսավ Գարիկին «Սիրո գործակից» ֆիլմի նկարահանումների ժամանակ, բոլորին մի հարց էր հետաքրքրում՝ Գարիկն իսկապե՞ս ներկել է մազերը։ Այո, դերասանն իրոք ներկել էր մազերը, երկարացրել ու գանգրացրել դրանք՝ ֆիլմում ավելի ամբողջական կերպար ստանալու համար և մեկուկես ամիս ամենօրյա փորձությունների մեջ է եղել։ Գարիկին նունիսկ քնելու համար հատուկ դիրք է «հրահանգված» եղել, որպեսզի մազերը չփչանան:) BlogNews-ը հումորիստ-դերասանի հետ խոսել է այս ամենի մասին։

-Գարիկ, Ձեր կերպարի արտաքինը ֆիլմի հիմնական թիրախներից մեկն էր։ Ինչպե՞ս ծնվեց այս կերպարը, միանգամի՞ց համաձայնեցիք այդ  փոփոխությանը։

-Երկար ժամանակ էկրաններին չէի, այս ընթացքում եղել եմ կարմիր՝ հայերեն ասած, «ռիժիյ» մազերով ու պեպեններով և առանց մի ատամի։

Սկզբում գիտեի կերպարի բնավորությունը, ոչ թե տեսքը, որովհետև տեսքը որոշվեց վերջում։ Ինձ հարցրեցին՝ ինչպես եմ պատկերացնում կերպարը, ես կերպար կերտելուց առաջ միշտ մտաբերում եմ նմանատիպ մարդկանց, իրավիճակներ։ Երևի սովետական ֆիլմերից է մեջս մնացել ասոցացիան, որ իրենից անկախ պատմությունների մեջ ընկնող, անզգույշ ու միամիտ կերպարները լինում են գանգուր, փափուկ մազերով՝ «ռիժիյ» ու պեպենոտ։ Երբ ասացի, որ միշտ մտածել եմ էսպիսի կերպար խաղալ, ռեժիսորներն անմիջապես նկարեցին ինձ, ֆոտոշոփով ստացանք կերպարս, որը շատ ծիծաղելի էր։ Բոլորը հավանեցին ու միանգամից ինձ ուղարկեցին մասնագետների մոտ։ Անկեղծ ասած, չգիտեի մազ ներկելն ու գանգրացնելն ինչ բարդ պրոցես է, եթե իմանայի, հնարավոր է` երազանքս մեջս պահեի:)

-Ասում են՝ այդ փուլում Ձեզ միշտ գլխարկով էին տեսնում։ Հե՞շտ կոծկեցիք Ձեր նոր տեսքը։

-Այդ ընթացքում գլխարկով էի ման գալիս, փորձում էի ինչ-որ կերպ թաքցնել մազերս, գոնե՝ տանից մեքենա ճանապարհին, բայց դա շատ բարդ էր, մազերս մի քիչ երևում էին, անգամ եթե չերևային, ամռանը ձմեռային գլխարկով մարդիկ ուշադրություն են գրավում:) Հարմարվել էի այդ կերպարին, նույնիսկ այնքան, որ ինձ համար դեպրեսիան սկսվեց, երբ ինձ վերադարձրին սովորական կերպարիս։) Մեր անձնակազմն ինձ երկու ամիս տեսել էր այդ գույնի մազերով ու մինչև վերջերս էլ չէին տեսել, մեկ շաբաթ առաջ տեսան, իրոք չճանաչեցին։

Վերջին նկարահանումն ավարտեցինք առավոտյան 5-ին ու անմիջապես ներկեցինք մազերս, որպեսզի քնեմ, արթնանամ սև մազերով, ու ինձ թվա, որ դա երազ էր։)

-Ձեզ սիրեցի՞ք «ռիժիյ» կերպարով։

-Չէ։)

-Ասում են՝ արտաքին փոփոխությունը միշտ սթրեսով է ուղեկցվում։

-Մարդ կա՝ արտաքին փոփոխությունն անում է դա ցուցադրելու համար, և հետո դա արդարանում է մարդկանց ուշադրությամբ, գովեստի խոսքերով, սակայն երբ դու անում ես փոփոխություն, որը մեկուկես ամիս պետք է ոչ ոք չտեսնի, շատ բարդ է։ Հաջորդ օրը գալիս է դա կոծկելու մեխանիզմների որոնումը, առավել ևս, երբ դու Երևանում ես, ամառվա ամենաշոգ ամիսն է, ունես Եվրոպայից հյուրեր, ովքեր 1 ամսով  եկել են Ձեր տուն և հույս ունեն, որ դու պետք է իրենց ցույց տաս քաղաքը... Ինձ համար կոմպրոմիսների ժամանակ էր, ի դեպ, շատ ծիծաղելի։

-Կոմպրոմիսների  փուլում Ձեզ նորովի բացահայտեցի՞ք։

-Ես գիտեի՝ ինչպիսին եմ, ամեն ինչ հաշվարկած էր։ Ես գիտեի, որ չպիտի էնպիսի բան անեմ, որ սթրեսի ենթարկեմ ինձ առաջին հերթին, որովհետև դա կխանգարեր ինձ նկարահանումների ժամանակ։

-Զավեշտալի ի՞նչ իրավիճակներ կհիշեք Ձեր կյանքի այս փուլից։

-Մեկ շաբաթ անց ես արդեն սովոր էի, որ այսպիսի մազերով եմ, հյուրերս՝ ոչ, և ամեն առավոտ ծիծաղով էինք արթնանում։ Ինձ դիմավորում էին ծիծաղով, կոպիտ ասած՝ ձեռ առնելով, վրաս «ղժալով», մինչև տանից դուրս էի գալիս։ Երկրորդ էտապում քեզ սպասում են ընկերներդ, ովքեր քեզ 1 շաբաթ չեն տեսել, կասկածում են՝ ինչու չեն կարողանում տեսնել և գալիս են ձեր տուն, երրորդ օղակում սկայպով բարեկամներն են, ովքեր ասում են՝ բա ո՞ւր ա։ Ու էդպես՝ օղակ-օղակ բոլորին ներկայանում էի։ Չեկավ այն օրը, երբ բոլորը գիտեին, որ ես այդպիսի մազերով եմ։ Մինչև վերջին օրը լինում էին մարդիկ, ովքեր ծիծաղում էին այնպես, ինչպես առաջին օրը՝ մյուսները։

-Կերպարային այսպիսի լուրջ փոփոխությունների էլի կդիմե՞ք։

-Միանշանակ։ Ես շատ եմ ուզում, որ ֆիլմից ֆիլմ կերպարս տարբերվի և՛ բնավորությամբ,  և՛ որակով, և՛, իհարկե, վիզուալ։ Երբ կերպար եմ կերտում, ուզում եմ դա անել 0-100%, և որ ինչ-որ բան ինձ չկանգնեցնի՝ իհարկե, խելացիի շրջանակներում։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Տղամարդը փորձել է սպանել իր 19-ամյա դստերը՝ ամուսնանալուց հրաժարվելու համարՌուբիոն Լավրովին սպասում է հոկտեմբերի վերջին Ատլանտայում կայանալիք G20-ի արտգործնախարարների հանդիպմանը Նույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութԱդրբեջանն անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու Ուկրաինայի կարգավորման շուրջ հոկտեմբերի 20-ին Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ էին․ Ուիթքոֆ 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը Քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր