Որոշվել է՝ 2018–ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, եթե... պատերազմ չլինի
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Past.am-ի հավաստի աղբյուրների պնդմամբ, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը որոշող նեղ շրջանակի կողմից օրերս վերջապես որոշում է կայացվել, թե ով պետք է վարչապետի պաշտոնում աշխատի 2018 թվականի ապրիլից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը: Որոշվել է, որ վարչապետ մնա Կարեն Կարապետյանը և հիմնովին զբաղվի երկրի տնտեսությամբ: Սերժ Սարգսյանը կհամակարգի երկրի Անվտանգության խորհուրդը` իր ենթակայության ներքո ունենալով ուժային կառույցներից Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ–ն, ԱԻՆ–ը և ԱԳՆ–ն: Ոստիկանությունը կենթարկվի վարչապետին: Մեր աղբյուրի հավաստմամբ, այսպիսի որոշում է կայացվել, որպեսզի երկրի ղեկավարները դուրս գան անորոշությունից և իմանան իրենց անելիքները: Սակայն այստեղ մի կարևոր «բայց» կա: Եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը: Սա նույնպես արդեն վերջնականապես որոշված է:




















































