Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա տղամարդը մահակով ծեծել է 47-ամյա հարևանին, ով նկատողություն է արել 12-ամյա երեխային՝ խաղող պոկելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00:25-ի սահմաններում ձեռքի կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 47-ամյա Հովհաննես Հ.-ն է, ում մարմնական վնասվածք է պատճառել 41-ամյա Արտակ Հ.-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Արտակի 12-ամյա տղան իրենց շենքի դիմացի խաղողի վազի վրայից խաղող է պոկել, իսկ Հովհաննեսը նկատողություն է արել երեխային, ասելով, թե՝ ինչու ես խաղող գողանում, ինչն էլ զայրացրել է երեխայի հորը, ով մահակով մի քանի անգամ հարվածել է հարեւանին: Ծեծվածն ու ծեծողը բնակվում են նույն շենքում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



