Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չինաստանը նոր աշխարհակարգի հիմնադի՞ր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ընդունված է ասել, որ նավթի գնագոյացումը բավական բարդ գործընթաց է և հիմնականում ենթակա չէ կոնկրետ կանխատեսման: Իրականում, սակայն, այս շղթայում նույնպես հստակ տրամաբանություն կա, որովհետև նավթի գնագոյացումն, այնուամենայնիվ, շատ կոնկրետ գործոնների հետ է կապված: Առաջինն, օրինակ, ինչպես մնացած բոլոր ապրանքների դեպքերում, շուկայի պահանջարկի և առաջարկի հաշվեկշիռն է (եթե նավթի պահանջարկն ավելանում է, գինն էլ է ավելանում և հակառակը), և հարկ է նշել, որ վերջին քսանամյակում այն հիմնականում պայմանավորվել է չինական ֆենոմենով: Այո, հենց չինական տնտեսության աննախադեպ աճը հանգեցրեց նավթի պահանջարկի կտրուկ ավելացմանը, երբ նավթարտահանող Պեկինը ստիպված եղավ ոչ միայն դադարեցնել նավթի արտահանումն, այլև ներկրել այն: Եվ այդ պատճառով էլ եթե 2000–ին նավթի 1 բարելի արժեքը մոտ 22 դոլար էր կազմում, արդեն 2008–ին դրա գինը 146 դոլարի հասավ:

2010–ին, սակայն, այս ֆենոմենը հակառակ ուղղությամբ աշխատեց. չինական տնտեսության աճի դանդաղման, հետևաբար նաև՝ նավթի պահանջարկի նվազման արդյունքում կտրուկ գնանկում արձանագրվեց:

Սակայն, դրանում մեծ էր նաև ԱՄՆ դերակատարումը, որն այս շուկայում նավթ ներկրողից վերածվեց արդյունահանող երկրի՝ թերթաքարային նավթով բավարարելով իր պահանջարկի մոտ 94%–ը և կտրուկ նվազեցնելով նավթի ներմուծումը: Ահա այս պայմաններում, արդեն 2014–ին, նավթի գինը հասավ 70–80 դոլարի, և տրամաբանական էր որ այդ գինն էլ պիտի երկար չպահպանվեր նախ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման և վերջինիս՝ նավթի համաշխարհային շուկա վերադարձի պատճառով, ապա՝ 2015–ին հում նավթի արտահանման ամերիկյան արգելքի կասեցման պատճառով: ԱՄՆ–ն, այսպիսով, նաև նավթ արտահանող երկիր դարձավ՝ հարվածելով ՕՊԵԿ–ի շահերին, և արդեն 2016թ. առաջին կիսամյակում նավթի գները նվազեցին նույնիսկ մինչև 25 դոլարի: Անշուշտ, նավթի արդյունահանման նվազեցման՝ ՕԵՊԿ–ի որոշումը, որոշակիորեն փրկեց իրավիճակը՝ նավթի գինը բարձրացնելով ներկայիս 45–50 դոլարի մակարդակին:

Բայց չպետք է մոռանալ, որ գնագոյացման գործում փաստացի նվազեցվեց նաև աշխարհաքաղաքական գործոնը, որը նախկինում հիմնականներից մեկն էր համարվում: Ի վերջո, գաղտնիք չէ, որ չնայած նավթի պաշարները գլխավորապես կենտրոնացած են Պարսից ծոցում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ամերիկայում, ՌԴ–ում և էլի մի քանի տարածաշրջաններում, տասնամյակներ շարունակ կարևորվել է հատկապես Պարսից ծոցը, լայն իմաստով՝ Մերձավոր Արևելքը, որտեղ կենտրոնացված է համաշխարհային նավթի մոտ 45%–ը: Ակնհայտ է նաև, որ ցանկացած քաղաքական անկայունություն մշտապես ազդել է նավթի գնագոյացման վրա:

Եվ հենց դա էր պատճառը, որ վերջին տարիների ընթացքում ԱՄՆ–ն ու Եվրոպան սկսեցին մշակել իրենց էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգը, որն, ինչպես տեսանք, հանգեցրեց Պարսից ծոցի և ընդհանրապես նավթի աշխարհաքաղաքական նշանակության նվազմանը: Կան, իհարկե, տեսակետներ, որ այս գործընթացը ոչ այնքան տնտեսական/իրական հիմքեր ուներ, որքան զուտ աշխարհաքաղաքական/սպեկուլյատիվ ցուցք էր՝ տարածաշրջանը հետագայում նույնպես կառավարելու միտմամբ: Բայց նաև փաստ է, որ եթե մինչև 2000 թ. նավթի տեսակարար կշիռը էներգետիկ շուկայի 60%–ն էր կազմում, արդեն 2010 թ. այն ընդամենը 40% էր, իսկ դրա գնագոյացման մեջ Մերձավոր Արևելքի տեղը որոշակիորեն ԱՄՆ–ը և Կանադան զբաղեցրին: 

Անշուշտ, չպետք է մոռանալ նաև նավթի՝ դասական բորսայական ապրանք լինելու հանգամանքը և սպեկուլյանտների դերակատարումը, որոնք հսկայական եկամուտներ են ստանում բորսաներում ոչ թե իրական նավթ, այլ ապագային առնչվող պայմանագիր՝ ֆյուչերսներ վաճառելով, որոնք էլ նախանշում են նավթի գինը առաջիկա 1–2 ամիսների համար և որպես արժեթղթեր մի քանի անգամ են վերավաճառվում՝ նաև իրական առաջարկն ու պահանջարկը ձևափոխելով:

Եվ չնայած սպեկուլյացիաները կարճաժամկետ էֆեկտ են ունենում, Արաբիան, Իրանը, Վենեսուելան, Չինաստանը մշտապես են պայքարել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների դեմ՝ փորձելով նավթի վաճառքով զբաղվող սեփական մասնագիտացված բորսաներն ստեղծել: Բայց սրանք բոլորն էլ ձախողվել են այն պարզ պատճառով, որ նավթը միայն դոլարով է վաճառվում: Այլ կերպ ասած՝ դոլարը նավթի գնի վրա ազդելու այն քաղաքական կարևոր լծակն է, որ ուղղակիորեն գտնվում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի վերահսկողության ներքո՝ դոլարի տոկոսադրույքի վերաֆինանսավորման փոփոխության տեսքով, և անհավանական էր, որ ինչ–որ մեկը կարողանար այս իրավիճակն այլ հունի փոխել:


Չինաստանը, սակայն, շարունակեց համառել: Երեկ հայտնի դարձավ, որ Ինդոնեզիան ու Չինաստանը շատ շուտով չինական յուանով նավթային նոր ֆյուչերսներ կթողարկեն Շանհայի բորսայում, որոնք ցանկացած պահի նույն Շանհայի և Հոնգկոնգի բորսաներում կարող են ոսկով փոխարինվել: Փորձագետները նշում են, թե Չինաստանի այս քայլը կարող է բացարձակ նոր աշխարհակարգի սկիզբ դառնալ և մեծապես օգնել Ռուսաստանին ու Իրանին, որոնք այժմ կարող են խուսափել ցանկացած արևմտյան պատժամիջոցից, դոլարից և դեռ մի բան էլ՝ ոսկով ապահովագրվել:

Քանի որ Չինաստանը նավթի մեծագույն ներմուծողն է համարվում, այս նորությունը կատարյալ շոկ է առաջացրել աշխարհում, և իսկապես կարող է շրջադարձային դառնալ:
Հետաքրքիր է, որ չնայած Սաուդյան Արաբիան էլ է ամերիկյան ու բրիտանական բորսաների սպեկուլյացիաներից մշտապես տուժել, որոշել է չհանձնվել յուանին: Պեկինն էլ որոշել է Արաբիայից ներկրվող նավթը 26%–ից 15%–ի հասցնել: Եվ սա դեռ ամենը չէ. այստեղ մտադրվել են նաև բնական գազի ու պղնձի բազային գները նույնպես յուանով պայմանավորել և առհասարակ յուանը դարձնել Հեռավոր Ասիայի ու զարգացող շուկաների հիմնական արժույթը՝ կասեցնելով ամերիկյան դոլարի պատմական ընթացքը...

 

ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի