Զիդանը «Ռեալի» համար վաստակել է 110 մլն եվրո
ՍՊՈՐՏԶինեդին Զիդանի մարզչական գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում «Արքայական» ակումբը վաստակել է 109.4 մլն եվրո մրցանակային գումար:
Այդ կարճ ժամանակահատվածում Մադրիդի «Ռեալը» 2-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և Եվրոպայի սուպերգավաթը, 5 տարվա դադարից հետո նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, դարձել երկրի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն:
Այսպիսով, Զիզուն ամբողջությամբ վերադարձրել է 2001թ-ին իր տրանսֆերի համար վճարված գումարը:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Թուրինի «Յուվենտուսին» Զիդանի տեղափոխության համար վճարել էր 75 մլն եվրո, որը համարվում էր ոեկորդային ֆուտբոլի պատմության ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



