Սպիտակցի երեխաները գրենական պարագաներ չունեն դպրոց գնալու համար (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍպիտակի Իտալական թաղամասի տնակներից մեկում բնակվող 7 երեխաների մայրը՝ Գայանե Դալլաքյանը ահազանգում է. երեխաները գրենական պարագաներ չունեն դպրոց գնալու համար:
Երեխաներից երեքը դպրոցահասակ են, սովորում են 8-րդ, 5-րդ ու 3-րդ դասարաններում: Ինչպես մայրն է նշում, նախորդ տարիներին երեխաները հաճախել են գիշերօթիկ դպրոց, որտեղ ոչ միայն սնվել են, այլև ստացել անհրաժեշտ գրենական պարագաները:
«Գիշերօթիկը փակեցին, էս տարվանից սվորական դպրոց են գնում երեխեքս, ես էլ էդքան փող չունեմ, որ կարողանամ էդքան գրեկանն ու հագուստը առնեմ»,-NEWS.am-ի թղոակցի հետ զրույցի ընթացքում նշեց երեխաների մայրը:
Բազմավազակ մայրը բազմաթիվ հիվանդություններ ունի: Ընտանիքի միակ եկամուտը 16.000 դրամ կազմող թոշակն ու 55.500 դրամ նպաստն է, ինչը չի բարավարում նույնիսկ սննդի հարցերը հոգալու համար:
Օգնել ցանկացողները կարող են կապվել Գայանե Դալլաքյանի հետ 041 944 546 հեռախոսահամարով:
.jpg)



